«Զարուհի Փոստանջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Այլ քաղվածքներ: ճիշտ է ասում
No edit summary
Տող 25.
* «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և ապազգային, հանցավոր անձերի բախումը առաջին անգամ ի ցույց դրվեց 1996 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններից հետո, երբ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը չցանկացավ ընդունել պարտությունը և ուժի կիրառմամբ բռնազավթեց ժողովրդին պատկանող իշխանությունը: Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին օժանդակում էին, աջակցում էին և´ [[Սերժ Սարգսյան]]ը, և´ Ռոբերտ Քոչարյանը: Այդ ժամանակ առաջին անգամ հրապարակավ շրջանառվեց հետամնաց, ավտորիտար ռեժիմներին բնորոշ թեզը` «եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն` միանշանակ է, որ ո´չ բանակը, ո´չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»։ Այս թեզը ապագայում դարձավ բոլոր համապետական ընտրությունների գաղափարախոսությունը՝ վերածվելով «ինչքան ուզես, էնքան խփենք» կարգախոսի։ Իշխանագողության գործողությունների հետևանքով ոչ միայն ունեցանք ունեզրկում, ապօրինի ազատազրկումներ, սպանություններ, այլ նաև զանգվածային արտագաղթ, որի հետևանքով Անկախ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայաթափվել են։» (հոկտեմբեր, 2015 թ.)<ref>[http://www.aravot.am/2015/10/06/616087/ Զարուհի Փոստանջյան․ «Զանգվածային հայաթափման փուլը կանխելու համար մեզ անհրաժեշտ է միասնություն»]</ref>։
* «Անկախության օրվանից սկսած, և մինչ այդ էլ, մենք ունեցել ենք քաղաքական հայացքների համար հետապնդվողներ, մինչ այսօր էլ ունենք: Շատ եմ ցավում, որ քաղաքական հայացքների համար նախկին հետապնդվողներն այսօր իրենց հետապնդողին ողջունեցին: Մինչև վերջ պետք է պայքարել և հասնել համակարգային փոփոխության, այլ ոչ թե ժամանակը անցնի, դու էլ փոխվես, դառնաս այդ ճնշող համակարգի մի մասը: [[Նիկոլ Փաշինյան]]ը, Ալիկ Արզումյանը, Գագիկ Ջհանգիրյանը ողջունեցին ՄԻՊ Արման Թաթոյանին, այսպիսի հիմնավորմամբ, որ իբրև թե նա կապ չի ունեցել Մարտի 1-ի գործերի հետ: Բայց սրանով ուղղակի փորձել են մոլորեցնել հանրությանը: Եթե 2 տարի շարունակում ես նույն քաղաքականությունը, այսինքն՝ քո իշխանությունների ժխտողական քաղաքականությունն ես վարում ՄԻԵԴ-ում, անկախ նրանից՝ այդ փաստաթղթի պատասխանը դու ես ուղարկել, թե ոչ, քո ժամանակ է ստեղծվել, թե ոչ, միևնույն է, դու նույն քաղաքականությունն ես սպասարկել, չես դադարացրել այդ քաղաքականությունը: Պաշտոնապես ՀՀ իշխանությունները չեն ընդունել և չեն ընդունում, որ ՀՀ-ում եղել են և կան քաղաքական հայացքների համար հետապնդվող անձինք:»<ref>[http://www.1in.am/1851259.html Չպետք է փոխվես ու դառնաս համակարգի մի մասը. Փոստանջյանը՝ Փաշինյանի, Ջհանգիրյանի ու Ալ. Արզումանյանի մասին]</ref>:
* «Ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ժառանգությունը» տասը տարի է` ներկայացված է խորհրդարանում, իսկ իրենք միայն այս մի քանի տարին են աշխատում ԱԺ-ում, իրենք պետք է մեզ միանան, ոչ թե մենք իրենց:»<ref>[http://www.panorama.am/am/news/2016/03/18/%D4%B6%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D5%93%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6/1547056 Ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Զարուհի Փոստանջյան]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==