«Սիրտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
(Տարբերություն չկա)
|
12:16, 12 Ապրիլի 2016-ի տարբերակ
Սիրտ (լատ.՝ cor, հուն.՝ καρδιά, kardia), մկանային օրգան, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է։
Քաղվածքներ
- Սրտերն էլ են երկաթի նման ժանգոտվում[1]։
- Սիրտն ապակի է, որ կոտրվեց՝ չի կպչի[1]։
- Սիրտն սփռոց ճէ, որ ամեն մարդու առաձ բացես[1]։
- Սիրտդ միշտ արգելվածին է ձգտում[1]։
- Սիրտը մեկ է, ցանկությունները՝ հազար[1]։
- Սրտում նստած սատանան մարմինն էլ է կործանում[1]։
- Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի[2]:
Եղիշե Չարենց
- Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
- Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
- Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
- Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
Պարույր Սևակ
- Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…
- Նման է կարծես նա մի թութակի ,
- Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.
- – Ես քեզ եմ ուզում…
Վաչագան Սարգսյան
- Հայի սիրտը Սիս-Մասիս է: Մասիսով ուրիշին է սիրում, Սիսով` իրեն:
Ծանոթագրություններ