«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ հեղինակ, երգիչ, կոմպոզիտոր, գրող
Content deleted Content added
Նոր էջ «200px|մինի|Ռուբեն Հախվերդյանը '''Ռուբեն Լևոնի Հախվերդյան''' (ծնվ. 1950 թ. Դեկտեմբերի 3, Եր...»:
(Տարբերություն չկա)

20:36, 29 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ռուբեն Լևոնի Հախվերդյան (ծնվ. 1950 թ. Դեկտեմբերի 3, Երևան), հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ։

Պատկեր:P1180095.jpg
Ռուբեն Հախվերդյանը

Քաղվածքներ

  • «Նրանք պետք է ապրեն աշխատավարձերով, բայց ապրում են իրենց բիզնեսներով: Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, Սերժ Սարգսյանի մասին բոլորս գիտենք, բոլորին պետք է «ռասկուլաչիտ» անել: Նրանցից շատերը Քրեական օրենսգրքով պետք է պատասխան տան:»[1] (ապրիլի 13, 2016 թ.):
  • «Ղարաբաղի զորքերի ընդհանուր հրամանատարը պետք է հրաժարական տա: Պետք է հրաժարական տա հատկապես Կառավարությունը:»[1][2] (ապրիլի 13, 2016 թ.):
  • «Սուտ ա, որ սովետական պետությունը քանդվել ա, ստեղ անկախ պետություն չկա, մենք նորից ռուսի ճորտն ենք, սաղին КГБ-ն ա նշանակում»[3] (մայիսի 2, 2012 թ.):
  • «Նրանցից շատերը պետք է քրեական պատասխանատվության կանչվեն: Եկեղեցի ու շքեղ առանձնատներ կառուցելու փոխարեն թող բանակին միջոցներ հատկացնեն: Այո, ժողովուրդը կռվում է թուրքի հետ, իսկ ո՞վ պետք է կռվի ներքին թուրքի դեմ:»[2] (ապրիլի 13, 2016 թ.):
  • «Իրանք էնքան են լափել, որ իրանց ծոռներին էլ հերիք ա էդ փողը: Սաղ ժողովուրդը զզված է իրենցից:»[4] (մարտ 08, 2013 թ.):
  • «Եթե այդ ցույցը չլիներ, երեւի մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ, որովհետեւ ես չեմ կարծում, որ այդ ցույցը միայն Լևոնի մասին էր: Այդ ցույցը ընդհանուր մեր ժողովրդի բողոքն էր: Դա ըմբոստություն էր:»[5] (հուլիսի 6, 2009 թ.):

Երգի բառերից

«Նախագահական ընտրություններ»

  • Երկնքում ճախրող ոստիկաններ,
    Ոստիկանատիպ մուրացկաններ,
    Մուրացկանակերպ անգույն դեմքեր
    Ու կերած-խմած ուրվականներ:
  • Մտավորական քրեականներ,
    Կիսագողական ոստիկաններ,
    Ղումարի նստած դասախոսներ
    Ու նստած-ելած շատախոսներ:
  • Իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը,
    Մահվան հետ գիշեր են լուսացնում:
    Իսկ ազգի տականքը՝ մեր ազգի քերանքը,
    Թալանում է ազգը ու պղծում:
  • Գեներալատիպ մեծ գրողներ,
    Գրողի տարած գեներալներ,
    Գեներալամիտ նախարարներ
    Ու նմանատիպ տարբեր բաներ:

«Ծեր գնչուհին»

  • Ծեր գնչուհին բախտս կարդաց
    Իմ հայացքի մեջ մոխրացած,
    Նա կիսաձայն ինձ շշնջաց,
    Որ ես ճամփորդ եմ ուշացած։
  • Որ ընկերներս հեռացել են,
    Սիրելիներս էլ չկան,
    Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
    Հոգեհացիս հազիվ թե գան։
  • Քո իսկական սիրահարները Քեզ լքեցին, իմ Երևան
    Անտերուդուս մուրացկանները
    Դարձան քեզ տեր ու տիրական։
  • «Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
    Ասում եմ քեզ, իմ Երևան,
    Արժեր հասնել աշխարհի ծերը,
    Որ էս բառերը հասկանամ։

«Կրկնվող պատմություն»

  • Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
    Կրկնվող պատմություն,
    Դռներս բաց են եղել միշտ քո առջև,
    Ճակատագիր ի՜մ դառնություն:

«Լավագույն տղերքը»

  • Լավագույն տղերքը հեռանում են,
    Օտար ափերում բախտ որոնում.
    Սիրելի կանայք թողնում գնում են,
    Ուրիշների մեջ են մեգ փնտրում։

«Ուրվական»

  • Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
    Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։
  • Գինում խեղդված կճչա խցանահանը,
    Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։

Ծանոթագրություններ

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռուբեն Հախվերդյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: