«Մասնակցի քննարկում:TonJ/արխիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «<div class="plainlinks" style="padding: 1em 1em .5em 1em; background: #fff; border: 3px double #dda0dd;"> <div style="font-size: 132%; font-weight: bold;">Պատկեր:Pomegran...»:
(Տարբերություն չկա)

07:15, 30 Ապրիլի 2016-ի տարբերակ

Օգնեք ինձ

Հարգելի ընկեր, կարո՞ղ եք ինձ վիքիքաղվածքի ուղեցույցը օնլայն կերպով ուղարկել: Շնորհակալություն --GarikKh (քննարկում) 12:35, 9 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Գարիկ ջան, ուղեցույց չկա, իմ իմանալով, խմբագրման ընդհանուր կանոնները նման են Վիքիպեդիային: Քաղվածքները գրում ենք հատուկ գրքերից, կամ ինքներս ենք հանում այս կամ այն ստեղծագործությունից: Եթե կոնկրետ հարցեր կան, գրիր, կփորձենք օգնել:--Voskanyan (քննարկում) 12:46, 9 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Դեռևս չկան, շնորհակալություն:--GarikKh (քննարկում) 12:48, 9 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Գրելուց հետո, աղբյուրը կամ գրականությունը պարտադի՞ր է:--GarikKh (քննարկում) 13:02, 9 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Իհարկե--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:04, 9 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Ողջույն Գարիկ, իհարկեի փակագծերը բացեմ . որպեսզի հետո այլ մասնակիցները կասկածի տակ չդնեն կամ կաղապարով չպիտակավորեն կամ ավելի վատ ջնջման չներկայացնեն, ապա այո:--6AND5 (քննարկում) 13:05, 9 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Իսկ հեղինակային իրավունքների խախտումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել: --GarikKh (քննարկում) 07:27, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Գարիկ ջան, քաղվածքների դեպքում հեղինակային իրավունքի խախտում չկա :) --Lilitik22 (քննարկում) 09:33, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
 --GarikKh (քննարկում) 09:36, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի 6AND5, կներես, բայց չհասկացա «որպեսզի հետո այլ մասնակիցները կասկածի տակ չդնեն կամ կաղապարով չպիտակավորեն» արտահայտությունը :), կպարզաբանե՞ս:--GarikKh (քննարկում) 19:09, 11 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Դա բոլոր լեզուներով և բոլոր վիքինանախագծերին է վերաբերում: Եթե տվյալ հոդվածը չունի աղբյուրներ, այսինքն տվյալ տեղեկատվությունը ստուգելի միջոց չկա, խոսքը հոդվածի միջից ստուգելու մասին է, ապա յուրաքանչյուր ոք կարող է դնել անաղբյուր կամ անփաստ կաղապարները, իսկ այդ դեպքում եթե աղբյուրներ չավելացնեն, ապա մի գեղեցիկ օր անգամ 5 տարի հետո այն ջնջման կառաջարկվի...--6AND5 (քննարկում) 19:19, 11 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

շնորհակալություն

GarikKh ջան, անչա՜փ շնորհակալ եմ ՁԵՐ ներդրման համար--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:44, 23 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Գարիկ ջան, եթե դեմ չես, ապա խնդրում եմ Վրաստանի մասին հոդվածի Աբխազիային և Օսիային վերաբերվող հոդվածները ջնջիր և այլ բնույթի նկարագրական բնույթի տվյալներ գրիր: Աբխզ-ի ու Օսիայի վերբլ. տվյալները շատ պատմողական ոճի են և առանց աղբյուրի:--6AND5 (քննարկում) 15:46, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
հա, իհարկե 6AND5 ջան: Խնդիր չկա  : Արված է: --GarikKh (քննարկում) 15:48, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Խնդրում եմ նաև այլ քաղվածքներ գտիր և տեղադրիր, քանի որ ընդամենը մեկ և շատ կարճ քաղվածք է:--6AND5 (քննարկում) 16:10, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Կարելի՞ է իմանալ Վրաստան հոդվածում նշված գրքի որ էջից է քաղվածքը: --Voskanyan (քննարկում) 16:12, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Վրաստան

Գրքում նշված քաղվածքը չգտա, Վրաստանի մասին ոչ մի քաղվածք չգտա, Անրի Բերգսոնից քաղվածք չգտա, ինտերնետում նման քաղվածք չգտա, Անրի Բերգսոնի՝ Վրաստանի մասին ասված ոչ մի խոսք չգտա: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում Վրաստանը իր բնաշխարհիկ և մնացուկային բուսատեսակներից ամենաբազմազանն է: Հոդվածը ջնջում եմ: Եթե չնշես էջը, համարիր նկատողություն ես ստանում կեղծ աղբյուր ներկայացնելու համար:--Voskanyan (քննարկում) 17:06, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ինձ թվում է` քաղվածքի հեղինակը հենց Գարիկն է  --El-ßäbrega (քննարկում) 20:25, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Զամբյուղով հաց

Մեջբերումները հավանաբար չունեն քաղվածքի արժեք, քանի որ ուղղակի ինչ-որ կայքում գրվածը դեռ քաղվածք չէ: Դրա հեղինակը գոնե պիտի որոշակիորեն նշանակալի անձ լինի: Իսկ աղբյուրները ինչպե՞ս են ներակայացված:
Սա վերջին նկատողությունն է: --Voskanyan (քննարկում) 05:24, 20 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Գարիկ ջան, արի պայմանավորվենք, հոդվածներ ստեղծելիս, ստեղծիր քո սևագրում, դիմիր փորձառու մասնակիցներից մեկին, որի հաստատելուց հետո, այն կտեղափոխես որպես հիմնական հոդված: Լա՞վ:--6AND5 (քննարկում) 13:02, 20 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հա, իհարկե 6AND5 :) --GarikKh (քննարկում) 15:19, 20 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
այստեղ կանե՞ս համապատասխան փոփոխություններ :) --GarikKh (քննարկում) 15:35, 20 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Այս պահին չեմ հասցնի, երևի ավելի ուշ կամ վաղը, միայն մեկ խնդրանք, աղբյուրները հաստատ Ճիշտ ես նշել, որովհետև այդ գիրքը ձեռքիս տակ չկա և պետք է հավատամ քո անկեղծությանը:--6AND5 (քննարկում) 15:55, 20 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Իսկ ինչի՞ց երևաց, որ ամբողջ հոդվածի աղբյուրը վերաբերում է նաև քաղվածքներին: Գուցե քաղվածքները այդ գրքում չկան: Եթե չես տեսել, ներկայացրու այլ աղբյուր:--Voskanyan (քննարկում) 05:05, 21 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Խոսքը Հայերեն Վիքիպեդիայի Վան հոդվածի մասին է:--Voskanyan (քննարկում) 05:05, 21 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հույսով եմ, որ հարցադրումները ուղղված են Գարիկին, ոչ թե ինձ: Ես ՀՎՊ չեմ մտնում, որ իմանամ այնտեղ որ հոդվածը ինչ աղբյուր ունի կամ չունի:--6AND5 (քննարկում) 07:48, 21 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Կիկոս

Լավ, դա մոտ ապագայում կանեմ: Հիմա մի հարց: Ուզում եմ գրել Կիկոս հոդվածը: բայց որպես աղբյուր ունեմ հենց կիկոս գիրքը: Արմենուհի, կարո՞ղ եմ ստեղծել: Համ էլ 6AND5 ;) --GarikKh (քննարկում) 15:11, 23 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Չի կարելի այդպես ասել, բայց տեսնելով քո նախորդ հոդվածները, հիանալի հոդված չեմ ակնկալում: Բայց յուրաքանչյուրն ազատ է գրել՝ ինչ ցանկանում է: Ես հետո կնայեմ:--Voskanyan (քննարկում) 15:52, 23 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Գարիկ ջան, ես առաջարկեցի սևագրում գրես, քանի որ վերջին հոդվածներդ ջնջվեցին, իսկ սևագրում գրելու դեպքում քո ներդրումները նախագծում կմնային, այսինքն չէին համարվի ջնջված, ուղղակի ափսոսացի, դրա համար ընդամենը առաջարկեցի: Հիմա, եթե դու նայել ես քո սևագրի հոդվածը ապա ես այնտեղից հեռացրել եմ քաղվածք կաղապարը, այդ կաղապարը այս նախագծում կիրառելի չի, խնդրում եմ նույնը կատարի Կիկոսի մասին հոդվածում: Մի բան էլ ավելացնեմ, եթե ցանկություն ունես, կարող ես Վանի մասին քաղվածքները հերթով գուգլով դնես ու պոիսկ տաս, և եթե տեսնես ինչ-որ լուրջ կայք որպես աղբյուր կբերի, դրանք կնշես քո սևագրի մեջ իբրև աղբյուր:--6AND5 (քննարկում) 10:49, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Կիկոսում արված է:--GarikKh (քննարկում)
Մոռացա ողջունեի, հիմա եմ ասում՝ բարի կեսօր: Ես այդպես էլ չհասկացա դու ինչ արեցիր, բայց կաղապարի հեռացում ասելով ես սա նկատի ունեի[1]--6AND5 (քննարկում) 11:01, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
աաա, ես սա էի հասկացել  :--GarikKh (քննարկում) 11:03, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ի դեպ, երբ ողջունում են, ապա ցանկալի է պատասխան ողջույն տալ:--6AND5 (քննարկում) 11:06, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արգելափակում

Հարգելի՛ մասնակից, Ձեր գրած «Կիկոս» հոդվածը ջնջվել է, քանի որ հոդվածում նշված «քաղվածքները» մուլտֆիլմում չկան: Ձեր հաշիվն արգելափակվում է մեկ օրով սխալ աղբյուրներ ներկայացնելու և զգուշացումներին չհետևելու պատճառով:--Voskanyan (քննարկում) 11:07, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Գարիկ ջան, փաստորեն քեզ վստահել այլևս պետք չէ?, չգիտեմ...--6AND5 (քննարկում) 11:17, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

 
  Հարգելի TonJ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն հայերեն Վիքիքաղվածքում կառուցողական խմբագրումների համար:
 
 
Շնորհակալություն ^^: --Garik.Khachatryan (քննարկում) 16:25, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Աղբյուրներ

Եթե Գեղեցկություն հոդվածում աղբյուրը կայք էր ու կարգին կայք էր երևում, ապա Իմաստություն հոդվածի քաղվաքծները վերցված են բլոգից, իսկ վերջիններս համարվում են ոչ ցանկալի աղբյուրներ: Հոդված գրելիս պիտի ներկայացնել վստահելի աղբյուրներ՝ գրավոր կամ առցանց:--Voskanyan (քննարկում) 06:21, 28 Հունվարի 2016 (UTC)

Նկատողություն

Ողջույն, եթե քո խմբագրումը հետ են շրջել առանց մեկնաբանության, ապա պետք է քննարկման էջում բացատրություն պահանջես, այլ ոչ թե կրկին հետ շրջես խմբագրումը:--6AND5 (քննարկում) 15:07, 20 Փետրվարի 2016 (UTC)

Անմշակ

Մասնակից:GarikKh/Սևագրություն

Հոդվածի էջ տեղափոխիր միայն նորմալ տեսքի բերելուց հետո: Աղբյուրն էլ կարգին գրիր:--Voskanyan (քննարկում) 13:58, 23 Փետրվարի 2016 (UTC)
Աղբյուրը հենց դա է...:--Garik.Khachatryan (քննարկում) 14:05, 23 Փետրվարի 2016 (UTC)
Պետք է թարգմանչի, հրատարակության, վայրի, թվականի, էջերի տվյալները գրել։ --Ջեօ (~) 14:48, 23 Փետրվարի 2016 (UTC)

Հերթական անորակ հոդված

Դոնալդ Ռամսֆելդ հոդվածի առաջի քաղվածքը աղբյուր չունի: Եվ սխալներ կան: Եթե ուրիշի գրածը դնում ես քո անունով, բարի եղիր ուղղել:--Voskanyan (քննարկում) 12:04, 5 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Ոսկանյան ջան, խնդրում եմ հանգիստ խոսիր: Անորակ է, ջնջիր, դեռ փորձառություն չունեմ այս նախագծում ...:--Garik.Khachatryan (քննարկում) 12:09, 5 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Իսկ ի՞նչը հանգիստ չէր: Սխալներ կան նաև երկրորդ քաղվածքում:--Voskanyan (քննարկում) 12:11, 5 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Անչափ շնորհակալ եմ քեզ, որ դզեցիր հոդվածը: --Garik.Khachatryan (քննարկում) 13:05, 5 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Զգուշացում

Ուրախություն հոդվածում ներածական մասը այլ բառարանից է, այսինքն՝ նորից կեղծ աղբյուրներ, քաղվածքները բլոգներից են, ինչը չի թույլատրվում: Ես քո երեք հոդվածները կուղղեմ, բայց հետագայում կջնջվեն առանց զգուշացնելու:--Voskanyan (քննարկում) 13:43, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն ուղղելու համար:--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 13:48, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Return to the user page of "TonJ/արխիվ".