«Րաֆֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
*«Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ '''Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք.— եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք,— եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք,— այժմ մեր երկիրը բաղտավոր կլիներ։ Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի․․․։''' Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար․․․— '''Ո՛վ հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ․․․'''»
** Դալի-Բաբայի ճառը
 
Օրորոց... դա է առաջին դպրոցը մարդկանց որդիների: Օրորոցի երգը... առաջին դասը, որ մայրերը խոսում իրենց երեխանների ականջին:
Մանուկը իր ընտանիքի ծոցում է ստանում կյանքի հիմնական առաջին դաստիարակությունը՝ երբ նա դեռ անխոս, մի ծծկեր երեխա է, կըդիտի իր ծնողների նիստ ու կացը, շարժ ու ձևերը, նրանց վերաբերումը և նրանցով կտպավորվի, կկերտի իր կյանքի առաջին քայլերի ընթացքը, հար և նման իր ծնողների կենցաղին: Առաջիկայում, դպրոցի մեջ կկատարելագործվի իր ստացած ընտանեկան դաստիարակությունը, ուսյալ լինելու համար, կրթված, գիտակից ու պարտաճանաչ մեկը՝ ընտանիքին, ազգին, հայրենիքին և մարդկությանը ծառայելու պատրաստ:<ref name =mterim>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=197-798}}</ref>
 
==Աղբյուրներ==
{{Reflist}}
 
==Արտաքին հղումներ==
{{wikipedia}}
 
[[Կատեգորիա:Գրողներ|Րաֆֆի]]
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Րաֆֆի» էջից