«Սյուզան Սոնթագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Քաղվածքներ ==
=== Ընդդեմ մեկնաբանության ===
* Արվեստի[[Արվեստ]]ի առումով մեկնաբանությունը նշանակում է ամբողջ գործի միջից տարրերի (X, Y, Z և այլն) մի որոշակի խմբի դուրսբերում։ Մեկնաբանության խնդիրը, փաստորեն, նույնն է, ինչ որ թարգմանությանը։ Մեկնաբանն ասում է. ինչ է չե՞ս տեսնում, որ X-ն իրականում նշանակում է A, որ Y-ն իրականում B-ն է, իսկ Z-ը՝ C-ն։
* Ստացվում է, որ մեկնաբանությունը կանխավ ենթադրում է տեքստի մաքուր իմաստի և (հետագա) ընթերցողի պահանջների անհամապատասխանություն։ Այն ջանում է լուծել այս տարաձայնությունը։ Բանն այն է, որ մի որևէ պատճառով տեքստը դարձել է անընդունելի, թեև այն չի կարելի դեն նետել։ Մեկնաբանությունը ծայրահեղ միջոց է հին տեքստը նորոգելով պահպանելու համար, տեքստ, որը չափից ավելի թանկարժեք է համարվում, որ դեն նետվի։ Ըստ էության, մեկնաբանը ձևափոխում է տեքստը՝ առանց ջնջելու կամ վերաշարադրելու այն։ Բայց նա չի ընդունում սա։ Նա պնդում է, թե իր արածն ընդամենը տեքստն ավելի հասկանալի դարձնելն ու դրա ճշմարիտ նշանակությունը բացահայտելն է։ Ինչքան էլ որ մեկնաբանները տեքստը ձևափոխեն (այստեղ մեկ այլ հանրահայտ օրինակ է ակնհայտորեն էրոտիկ Երգ Երգոցի Րաբունական և Քրիստոնեական «հոգևոր» մեկնությունները), միևնույն է, նրանք պետք է պնդեն, թե մեկնում են այն իմաստը, ինչն արդեն իսկ այնտեղ է։
* Իրական արվեստն ունակ է մեզ նյարդայնացնելու։ Արվեստի գործը սեփական բովանդակությանը հանգեցնելով, և մեկնաբանելով այդ բովանդակությունը, մենք կաշկանդում ենք այն։ Մեկնաբանությունն արվեստը դարձնում է կառավերելի ու հարմարեցված։