«Վահան Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
* Գերության մեջ մարդ հաճախ ընկնում է [[Հուսահատություն|հուսահատության]] խորխորատները, չի ուզում ապրել, բայց հանկարծ չգիտես որտեղից ճառագում է մի [[հույս]], տեսնում ես հեռվում փրկության մի ելք ու սկսում ես ապրել ու տոկալ:
* Մարդն իր երկրում, իր հողի վրա չի կորչի: Հողն ու ջուրը օգնում են, ապավեն են դառնում, չեն թողնում մարդը կորչի: Բայց զգույշ եղեք, հենց որ ձեզ հեռացրին, տարան ուրիշ կողմեր, մարդն իրեն-իրեն կթառամի, կոչնչանա, ինչպես բույսն արմատահան անես ու դեն նետես:
* Ամբարտավանությունը[[Ամբարտավանություն]]ը, ինքնագոհությունը չպետք է հանդուրժել նույնիսկ այն դեպքում, երբ դա երևում է թշնամու անասունի մոտ:
* Կան մտքեր ու տրամադրություններ, որ ուզես-չուզես պիտի արտահայտվես: Կզսպես քեզ մի անգամ, երկու անգամ, իսկ երրորդ անգամ քեզնից անկախ կասես այն, ինչ չէիր ուզենա ասել:
* Երկինքը եթե ամպեց, ժամանակը եկավ, անպայման պիտի անձրևի: Անձրև կգա ոչ թե նրա համար, որ անհրաժեշտ է հողին, այլ որովհետև օդում մնալ չի կարող:
* Նույնիսկ վատ մարդիկ էլ կարեկցանքի[[կարեկցանք]]ի կարոտ են լինում:
* Միայն [[դժբախտություն|դժբախտության]] մեջ ընկնելուց հետո է մարդ զգում, թե ինչ կարող էր անել և չի արել:
* Լավ ու վատ ազգեր չկան, այլ կան լավ ու վատ մարդիկ, որոնք ժողովուրդներին իրար հետ թշնամացնում են:
* [[Կյանք]]ում կան բաներ, որոնց հետ պիտի հաշտվել: