«Վահան Թոթովենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Vahan Totovents.jpg|մինի|200px|աջից|Վահան Թոթովենցը]]
'''Վահան Թոթովենց''' (սեպտեմբերի 1, [[1889]], Խարբերդ — հուլիսի 18, [[1938]]), հայ գրող, արձակագիր։
 
Ծնվել է 1894թ. հուլիսի 18-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Մեզիրե քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Խարբերդի ազգային կենտրոնական վարժարանում: Աշակերտական տարիներին Վ.Թոթովենցը կատարում է գրական առաջին փորձերը, խմբագրում «Աստղիկ» խմորատիպ ամսաթերթը: 1907թ. «Արևելյան մամուլում» տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը, Պոլսում «Ավերակ» (1908) և «Սրինգ» (1909) գրքույկները:
 
1908թ. թուրքական սահմանադրությունից հետո Թոթովենցն անցել է Եվրոպա, ապա Ամերիկա: Ընդունվել է Վիսքոնսինի համալսարան, որտեղ ունկնդրել է գրականության, փիլիսոփայության , պատմության դասընթացներ:
 
1915թ. նա եկել է Անդրկովկաս և կամավոր մեկնել ռազմաճակատ, կռվել է Վանում, էրզրումում: Նա զորավար Անդրանիկի մտերիմներից էր, նրա թիկնապահ-թարգմանիչը:
 
Պատերազմից հետո Վ.Թոթովենցը մեկնել է Ամերիկա, որտեղ ապրում էին նրա հարազատները: 1922թ. վերադարձել է հայրենիք և նվիրվել խորհրդահայ մշակույթին: Խմբագրել է «Շեշտ» երգիծական պարբերականը (1923):
1924-1932թթ. Վ.Թոթովենցն աշխատել է ԵՊՀ-ու մ, մինչև 1928թ. եղել է համալսարանի գիտնական քարտուղարը: Դասավանդել է անգլերեն և արտասահմանյան գրականություն:
 
Նրա կոչումը, սակայն, գրականությունն էր: Նրա առաջին պատմվածքների ու վեպերի նյութն առնված էր հայրենի
Խարբերդից ու ամերիկյան իրականությունից, պատերազմի ընթացքում և Եղեռնի տարիներին հայ ժողովրդի կրած տառապանքներից: Բեղմնավոր էր Թոթովենցի գրիչը խորհրդային տարիներին. մեկուկես տասնամյակի ընթացքում նա գրել է պիեսներ, վեպեր, վիպակներ, տասնյակ պատմվածքներ, ֆելիետոններ, որոնցից առավել ուշագրավ են «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» (Եր., 1933, ռուս. 1963, անգլ. 1971) ինքնակեն սագրական վեպը, «Հովնաթան որդի Երեմիայի» (Եր., 1934) վիպակը և այլն: Նրա ստեգծագործությունների հիման վրա են նկարահանվել «Սպիտակ անուրջներ» և «Կտոր մը երկինք» գեղարվեստական կինոնկարները:
 
Վ.Թոթովենցը զոհ դարձավ ստալինյան բռնարարքներին. բանտարկվել է 1936-ին, 1938-ին գնդակահարվել է:
 
Արդարացվել է հետմահու (1954):
== Քաղվածքներ ==
*[[Կին]]ը եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում<ref>Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 224:</ref>։