«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 7.
=== Ազատության փիլիսոփայություն ===
* Անհնար է ամբողջովին հասկանալ
*Մարդն ազատ է միայն, եթե իր կյանքի ամեն մի ակնթարթին ի վիճակի է հետևելու ինքն իրեն։ Բարոյական արարքը այն դեպքում է միայն ''իմ'' արարքը, եթե այս ըմբռնմամբ կարող է անվանվել ազատ։ Այստեղ նախ խոսքն այն մասին է, թե ինչ նախադրյալների դեպքում է կամեցված գործողությունն ընկալվում որպես ազատ։ Թե ինչպես է զուտ էթիկապես ըմբռնված ազատության գաղափարը իրականանում մարդու էության մեջ, ցույց կտրվի ստորև:
* Ազատությունից կատարված գործողությունը ոչ թե բացառում է բարոյական
* Բարոյապես ''ազատ'' մարդկանց համար բարոյական թյուրըմբռնումը, բախումը բացառված է։ Միայն բարոյապես անազատը, որ հետևում է բնական մղման կամ ընդունված պարտադիր պատվիրանի, միայն նա է վանում իրենից դիմացինին, եթե սա չի հետևում նույն բնազդին և նույն պատվիրանին։ Գործելու հանդեպ սիրո մեջ ''ապրել'' և օտար կամեության նկատմամբ դրսևորվող ըմբռնողությամբ թողնել, որ ''ուրիշն'' էլ ''ապրի''՝ սա է ազատ մարդկանց հիմնական մոտեցումը։ Նրանք չգիտեն այլ ''պիտոյություն'' բացի այն, ինչի հետ ինտուիտիվ ներդաշնակության մեջ է մտնում իրենց կամեությունը։ Թե յուրաքանչյուր առանձին դեպքում նրանք ինչպես կկամեն, նրանց կհուշի սեփական գաղափարային կարողությունը:
* Ազատ լինել նշանակում է գործողության հիմքում ընկած պատկերացումները (դրդապատճառները) բարոյական երևակայությամբ սեփական անձից ելնելով որոշարկել կարողանալ։ Ազատությունն անհնար է, եթե ինձանից դուրս գտնվող ինչ-որ բան (մեխանիկական պրոցես կամ սոսկ եզրահանգված արտաշխարհային աստված) է որոշարկում իմ բարոյական պատկերացումները։ Այսպիսով, ես միայն այն դեպքում եմ ազատ, երբ ''ես'' ինքս եմ այդ պատկերացումների հեղինակը, ոչ թե երբ ''կարող եմ'' իրագործել մեկ ուրիշ էակի կողմից իմ մեջ դրած դրդապատճառները։ Ազատ էակ է նա, ով կարող է ''կամենալ'', ինչ ինքն է ճշմարիտ համարում։ Ով այլ բան է անում, քան ինքն է ուզում, նրան այդ այլ բանին մղում են մոտիվներ, որ իր մեջ չեն։ Նման մեկը գործում է անազատորեն
* Որոշ հանգամանքներում կարելի է մարդուն դրդել հրաժարվելու այն բանի իրագործումից, ինչ ինքն է կամենում։ Բայց կարգադրել, թե նա ինչ ''պիտի'' անի, այսինքն՝ կամենալ այն, ինչ մեկ ուրիշն է ճշմարիտ համարում և ոչ թե ինքը, հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա իրեն ''ազատ'' չի զգում։
:Արտաքին ուժերը կարող են խոչընդոտել ինձ անելու իմ կամեցածը: Այդ դեպքում դրանք ինձ պարզապես մատնում են անգործության կամ անազատության: Եվ երբ դրանք կամենում են ստրկացնել իմ ոգին, գլխիցս հանել իմ դրդապատճառները և դրանց տեղը դնել իրենցը, միայն այդ դեպքում են դրանք մտադիր զրկել ինձ ազատությունից: Այդ պատճառով էլ եկեղեցին դեմ է ոչ թե պարզապես ''արարքին'', այլ հենց ''անմաքուր'' մտքերին, այսինքն՝ իմ գործունեության դրդապատճառներին: Եկեղեցին ինձ անազատ է դարձնում, երբ իրեն անմաքուր են թվում այն բոլոր դրդապատճառները, որ ինքը չի հաստատել: Եկեղեցի լինի թե մեկ այլ հանրույթ, դրանք անազատություն են սերմանում, երբ դրանց քարոզիչները կամ ուսուցիչները իրենք իրենց համարում են [[խիղճ|խղճի]] տիրակալներ, այն է՝ երբ հավատացյալները ''ստիպված'' են իրենց գործողությունների դրդապատճառները ստանալ նրանցից (խոստովանարանից)
* Ով ուզում է բնաջնջել մարդու փափագի բավարարումից ստացված հաճույքը, նա մարդուն նախ պետք է դարձնի ստրուկ, որը գործում է ոչ թե այն պատճառով, որովհետև ինքն է կամենում, այլ ընդամենը որովհետև պարտավոր է։ Քանզի կամեցածին հասնելը հաճույք է պատճառում։ ''Բարի'' կոչվածը ոչ թե այն է, ինչ մարդը ''պարտավոր է'', այլ այն, ինչ նա ''կամում է'' մարդկային ողջ ճշմարիտ բնությունը ծավալելիս։ Ով սա չի ընդունում, նախ պետք է մարդու միջից հանի այն, ինչ նա է ուզում, և ապա նրան ''դրսից'' թելադրի, թե ինչ բովանդակություն տա իր կամեությանը:
|