«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. thumb|Վիլյամ Շեկսպիրը Վիլյամ Շեկսպիրը (կնքված՝ ապրիլի 26, 1564 - ապրիլի 23, 1616) անգլիացի բա...
(Տարբերություն չկա)

18:24, 30 Դեկտեմբերի 2008-ի տարբերակ

Վիլյամ Շեկսպիրը (կնքված՝ ապրիլի 26, 1564 - ապրիլի 23, 1616) անգլիացի բանաստեղծ և թատերագիր է եղել:

Վիլյամ Շեկսպիրը

Քաղվածքներ Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել:

Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում:

Քաջը մեռնելով հաղթում է մահին:

Ի՛նչ հրաշակերտ է մարդը: Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը: Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները: Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ: Խոհականությամբ՝ կարծես մի աստված: Աշխարհի գեղեցկությունը:

Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն:

Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը:

Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:

Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե:

Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա:

Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:

Բարձր հիքիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:

Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:

Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում:

Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:

Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:

Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում:

Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը:

Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ:

Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է:

Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:

Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:

Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում:

Միամիտ մարդիկ սիրում են վիճել, Իսկ ազնիվները՝ միաբան լինել:

Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:

Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:

Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ, Հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:

Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, Քան թե գիտությամբ հռչակվել տգետ:

Վիշտը այտերն է նվաճում միայն, Չի հաղթանակում ուղեղի վրա:

Խորհրդածումը երբեք չի ապրում Անխորհուրդ մարդկանց Թշվառ ուղեղում:

Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել: