«Պետրոս Դուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
 
Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը[5]։
 
Պարույր Սևակ
 
Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»[6]։
 
Պարույր Սևակ
 
Սա աշխարհ չպատկերեց։ Եվ աշխարհ չստեղծեց սա։ Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր անունով՝ դուրյանական[7]։
 
Պարույր Սևակ
 
Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս[8]։
 
Գրիգոր Զոհրապ
 
Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը։ Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց[9]։
 
Հովհաննես Թումանյան
 
Չեմ գիտեր մեր գրականության մեջ բանաստեղծություն մը անհատական կյանքե մը այնչափ ուղղակի բխած, որչափ Դուրյանինը, և միանգամայն այնչափ ընդհանուր, այնչափ անորոշ, այնչափ կարող մասնավոր եսի մը արտահայտությունն ըլլալե զատ՝ համամարդկային տեսակ մը տիպարի եսին արտահայտությունն ըլլալու[9]։
 
Արշակ Չոպանյան
 
Ների՛ր ինձ, Պետրոս Դուրյան, ների՛ր, որ անցա շիրիմիդ կողքով, բայց չխոնարհվեցի քո հողին, մի ծաղիկ անգամ չդրի։ Ների՛ր ինձ, գուցե մի օր կլինի նաև գերեզմաննների հայրենադարձություն. դու տուն կգաս, և մենք քեզ կբերենք Հայաստանի բոլոր մեխակները[9]։
 
Վարդգես Պետրոսյան
 
Դուրյանի շատ երգերը ձևի տեսակներից էլ հասնում են մեծ կատարելության։ Առանձնապես նրբին ձևով էր կարողանում պոետը կառուցել բանաստեղծական տունը[9]։
 
Վալերի Բրյուսով
 
մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ։ Ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների՝ նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ ավյունը, անմիջական ապրումների ուժը, որոնք հաճախ ոչ միայն փոխարինում են «դպրոցին», «տեխնիկային», այլև անչափ վեր են բարձրանում դրանցից[9]։
 
Վալերի Բրյուսով
 
Դուրյանի կարճատև կյանքը մի անդադրում մահ էր։ Եվ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն։ Այդ քչերից մեկը Դուրյանն է[9]։
 
Պարույր Սևակ
 
Այս երիտասարդը պիտի գերազանցե զիս[8]։
 
Մկրտիչ Պեշիկթաշլյան
 
Ի դեմս Դուրյանի իտալական ժողովուրդը ծանոթանում է մի փաքրաքանակ ժողովրդի ներկայացուցչի, որն իր ժողովդրի գրության գաղափարներով ավելի քիչ չի ապրում, քան եվրոպական ուզածդ ժողովրդի բանաստեղծը[8]։
 
Ալֆերեդո Վիոլանտե
 
Ե՛վ համոզմունքներով, և՛ խառնվածքով լինելով ռոմանտիկ՝ Դուրյանը համեմատաբար սակավաթիվ իր տաղերում աղաղակում էր աշխարհին իր կրքոտ սերը դեպի հարազատ ժողովուրդը, հավատն իր իսկ հանդեպ, իր տառապանքները, որոնք ամեն մի մտածող մարդու տառապանքը կարող էին լինել բանաստեղծի շրջապատում, և վերջապես՝ մարտակոչ նետեց աստծուն... որ թեև մի քիչ ռոմանտիկորեն չափազանցված է, սակայն զգացմունքի անկեղծությամբ հափշտակում է հոգին...[8]
Վալերի Բրյուսով