«Նար-Դոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 188 բայտ ,  5 տարի առաջ
== Մեջբերումներ Նար-Դոսի մասին ==
* Նար-Դոսին անձամբ ճանաչելու օրից սկսած, և շարունակ, ես մի անայլայլ զգացում եմ ունեցել դեպի այդ հազվագյուտ, ընտիր մարդը- սիրո ու հարգանքի զգացում։ Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր- մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և անհունորեն համեստ։ ․․․Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող<ref>Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 72։</ref>։
:* [[Ավետիք Իսահակյան]]
* Նար-Դոսը մեր իրապաշտ վեպի մեծ գիտակից վարպետներից մեկն էր։ Նա... ուշադիր հետազոտում էր, մանրազնին դիտում, իրականության լույսի տակ, մարդկային ալեկոծվող, ծովածավալ կյանքը՝ կրքերի բախում, շահերի կռիվ, վիշտ, կեղեքում, տանջանքներ... հաղթողներ և պարտվածներ՝ հասարակական թոհուբոհը։
:Իր ոճը իրեն պես էր: Իրեն պես անկեղծ, պարզ, լուրջ, զուսպ, ճշգրիտ:
:Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից էր և մեր գրականության հարատև փառքերից մեկը<ref name="Գնահատ62">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 62:</ref>:
:* [[Ավետիք Իսահակյան]]
* Ամենանուրբ արվեստագետի վարպետությամբ կարողանում էր նա իր համակրանքն ու հակակրանքն այս կամ այն տիպարի կամ երևույթի հանդեպ գաղտնաբար ներարկել ընթերցողի մեջ։ Եվ ընթերցողը հեղինակի հետ միասին սիրում է նրա սիրած տիպարը և ատում նրա ատած կերպարը։ Նա կատարում էր հասարակական կրթիչի դեր, որը, վերջին հաշվով, ամեն գրողի և՛ թաքուն նպատակն է, և՛ գրականության իմաստը<ref name="Գնահատ61"/>։
:* [[Ավետիք Իսահակյան]]
 
* Նար-Դոսն իր անվան մկրտությունն ստանում է «Նոր-Դար»-ի խմբագրատանը։ Թերթի քարտուղար Դանգյուզյանը (Մուշե վարդապետ), Մ.Հ. անունը համարելով վիպասանի համար ոչ հարմար է և, չգիտեմ ինչու, գտնելով, որ վիպասանը պետք է կեղծ անուն ունենա, ինչպես Րաֆֆի, Ծերենց, Մուրացան, «Առձեռն բառարանից» ընտրում է նրա համար «Նար-Դոս» բառը, որ նշանակում է բուրավետ ծաղիկ<ref name="Գնահատ61">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 61:</ref>։
::''[[Ստեփան Զորյան]]''
* Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր...<ref name="Գնահատ61" /> :
:''[[Ստեփան Զորյան]]''
* Կան հեղինակներ, որոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելի, անգամ արհամարհված ու մոռացության մատնված, բայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ՝ չմտածելով բնավ փառքի մասին։
:Եվ փառքը, սակայն, ստվերի նման հետևում է նրանց և մահից հետո անձեռագործ արձան «կանգնում»<ref name="Գնահատ61" />:
::''[[Ստեփան Զորյան]]''
* Ժամանակակիցների համեմատ՝ նա ծայրահեղորեն համեստ էր, սակավախոս, ինքնամփոփ։ Երբեք չէր խոսի իր անձի մասին, երբեք զգալ չէր տա, որ ինքը վիպասան է կամ գրականությամբ զբաղվող մարդ։
:Չեմ հանդիպել և չեմ հիշում նման ճշտապահ մարդ ու բարեխիղճ աշխատող: Խմբագրատուն էր գալիս բոլորից շուտ և հեռանում ամենից ուշ:
Անանուն մասնակից