«Սուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 44.
* Սուտն է միայն խայտառակում, մոլորությունը` երբեք:
:Լիխտենբերգ
* Դժվար է ներողամիտ լինել նրա նկատմամբ, ով լկտիաբար ժխտում է ակնհայտը:
:Լիվիոս
* Որքան դյուրահավատ են ստախոսները. Նրանք հավատում են, թե իրենց հավատում են:
: Կենոր
* Սուտը երբեմն կարող է ճշմարտությունից տասնապատիկ անգամ ազնիվ լինել:
:Հաուպտման
:Հեմինգուեյ
* Կես [[ճշմարտություն]]ը վտանգավոր է ստից. Սուտը ավելի հեշտ է ճանաչել, քան կես ճշմարտությունը, որը սովորաբար քաղարկվում է կրկին խաբելու համար:
:Հիպել
* Մեղքը շատ զենքեր ունի, բայց սուտը երախակալ է, որը հարմար է գալիս նրանցից յուրաքանչյուրին:
:Հոլմզ
* Մի խաբեբայի, որը ստում է , բաժին է ընկնում հազար դյուրահավատ, որոնք նրա ետևից կրկնում են նրա սուտը:
:Մանձոնի
* Ով մտադրվել է սուտ ասել, ճշմարտությունը չի ասի:
:[[Հենրիխ Ման]]
* Չափազանցումը բարեկիրթ մարդկանց սուտն է:
:[[Ժոզեֆ Մեստր]]
* Եվ տեսնում է նա սուտը մերձավորներից յուրաքանչյուրի մեջ, քանզի մերձավորը նման է իրեն:
:Շեքսպիր
* Ստի կարթը բռնել է ճշմարտության կարպին:
:Շեքսպիր
* Ով նենգորեն արհամարում է երախտագիտությունը, նրան ծանոթ է նաև ստի անամոթ լեզուն:
:[[Շիլլեր]]
* Ստի հայրը, անկասկած, սատանան է, բայց նա անփութության պատճառով իր [[գաղափար]]ը չի արտոնագրել, և այժմ նրա գյուտը խիստ տուժում է մրցակցությունից:
:Հենրի Շոու
* Սուտն ու խարդավանքը հիմարների և վախկոտների ապաստանն է:
:Չեստերֆիլդ
* Հասկացության հետ կապված է դիտավորյալ ստի միտքը:
:[[Պասկալ]]
* Ճշմարտությունից չսարսափող [[մարդ]]ը կարիք չունի ստից վախենալու:
:Ջեֆերսոն
* Կլոր թվերը միշտ ստում են:
:Սեմուել Ջոնսոն
* Անվստահությունը խաբում է մեզ ավելի հաճախ, քան վստահությունը:
:Ռեց
* Սուտը կարող է լինել պակաս ստանման, քան հմտորեն ընտրված ճշմարտությունը:
:Ռոստան
* Շատերը ստում են նրա համար, որ խաբեն ուրիշներին էլ` որովհետև իրենք են խաբված:
:[[Սենեկա Կրտսեր]]
 
==Աղբյուրներ==
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Սուտ» էջից