«Վարդգես Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն
գրող
Content deleted Content added
Նոր էջ. '''Վարդգես Պետրոսյանը''' հայ գրող և բանաստեղծ է եղել: ==Քաղվածքներ== *«Բարեկամություն» փողոցի վրա հա... |
(Տարբերություն չկա)
|
20:22, 21 հունվարի 2009-ի տարբերակ
Վարդգես Պետրոսյանը հայ գրող և բանաստեղծ է եղել:
Քաղվածքներ
- «Բարեկամություն» փողոցի վրա հարևանը սպանել է հարևանին:[1]
- Մարդու շորերը և կոշիկները ևս հոգնում են: Միայն նրանց հոգնածությունը կոչվում է մաշվել, իսկ մարդունը մահ:[1]
- Մարդիկ ուզում են թռչուններին անգամ հասկանալ, երբ իրար հասկանալ չեն կարող:[1]
- Պատմությունը գրատախտակ չի, որ չուզածդ բանաձևը ջնջես:[1]
- Ամենափառավոր անցյալի պատն էլ, եթե այդ պատին քարեր չեն ավելանում, փոխվում է ավերակի, պատում է մոլախոտով, դառնում է փոշի և հուշ:[1]
- Երջանիկ էր զամբիկը, նրա պես ո՞վ կարող էր վազել: Բայց անհեռատես տերը նրան լծեց սայլին՝ խորտակելով արշավի համար ծնված մի թայլուն ապագա: Վա՜յ նրան, ով կյանքի նախաշեմին հանձնվի նման սայլապանի:[1]