«Թուփաք Շակուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: Վիքիքաղվածք:Հոդվածների կառուցվածք/Մարդիկ, փոխարինվեց: հունիսի 16, 1971թ. — սեպտեմբերի 13, 1996թ. → հունիսի 16, 1971 — սեպտեմբերի 13, 1996
Տող 4.
 
==Քաղվածքներ==
* Ես [[Հասարակություն|հասարակության]] երեխան եմ, ինձ այդպիսին դարձրել են և այժմ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, և ոչ ոքի դա դուր չի գալիս։ Դու ես այդպիսին ինձ դարձրել, Ամերիկա՛։
* Ես զգում եմ, որ կարծե թե Սև Հիսուսի ձեռքերում եմ, և նա ինձ հետ է իմ ողջ կյանքի[[կյանք]]ի ընթացքում, որպեսզի ինձ տանի այնտեղ, որտեղ ես պետք է լինեմ։
* Ես մտածում էի, որ ես ընկերներ[[ընկեր]]ներ ունեի, բայց վերջիվերջո նիգերները մահանում են միայնության մեջ։
* Ես մեծացել եմ այս հասարակության մեջ և պետք չէ սպասել, որ ես կլինեմ իդեալական և անմեղսունակ, որովհետև ես անում եմ այն, ինչ անում եմ։
* Եթե [[Աստված]] ցանկանար, որ ես լռեի, նա ինձ երբեք ցույց չէր տա այն, ինչ անում է։
* Այդպես է միշտ լինում, որ բոլոր այն նիգերները, որոնք փոխում են աշխարհը, մահանում են, բայց մահանում են ոչ իրենց մահով, այլ՝ բռնի։
* Գրե՛ք իմ բառերը։ Ես հանցագործ չեմ և երբեք էլ չեմ եղել։ Ես գող չեմ, որը գողանում է քո դրամապանակը։ Ես այն տղան չեմ, որը ջարդում է քո մեքենան։ Ես այն մարդկանց հետ չեմ, որոնք գողանում են և ցավ են պատճառում ուրիշներին։ Ես ուղղակի քո եղբայրն եմ, որը պատասխան է տալիս։
* Թո՛ղ [[Աստված]] դատի հանցագործներին։
* Կյանքը [[Ճակատագիր|ճակատագրի]] անիվ է, և ես այժմ հնարավորություն ունեմ պտտել այն։
* Մայրիկս սովորաբար ինձ ասում էր, որ եթե չես գտնում, թե ինչի համար արժե ապրել, ավելի լավ է գտնել այն, ինչի համար արժե մահանալ։
* Այժմ ողջ աշխարհն ինձ մարդասպան է անվանում, սակայն ամենը, ինչ ես երբևէ արել եմ, դա երեխաներին ճշմարտությունը ցույց տալու փորձն է եղել։
* Միայն Աստված կարող է ինձ դատել։
* Իսկական նիգերներն անում են այն, ինչ ուզում են, կեղծ նիգերներն անում են այն, ինչ կարող են։
* Միակ բանը, որ հարգում է Ամերիկան՝ իշխանությունն[[իշխանություն]]ն է, իսկ իշխանությունը միշտ հաղթում է։ Լոս Անջելեսի անկարգություններից հետո մեզ փորձում էին հանգստացնել, սակայն ամենը մնաց այնպես, ինչպես կար։
* Միակ բանը, որ ունի քնած մարդը՝ երազանքներն են։
* Դուք հիմա ինչ-որ բան կիմանաք և հետո ձեզ դժվար կլինի ժպտալը։ Բայց ինչ էլ, որ դուք տեսնեք, այս անձրևի և այս ցավի միջից, պահպանեք հումորի զգացումը։ Պետք է կարողանալ ժպտալ չնայած այն կեղտին, որը մեզ շրջապատում է։