«Հենրիխ Շլիման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հնագետներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[image:Heinrich_Schliemann.jpg|thumb|230px|աջից|Հենրիխ Շլիման]]
'''Հենրիխ Շլիման''', [[գերմանացիներ|գերմանացի]] գործարար և հնագետ։ Դաշտային հնագիտության հիմնադիրներից մեկն է։ Հայտնի է դարձել Փոքր Ասիայում՝ անտիկ Տրոյայի, ինչպես նաև Պելոպոնեսում պիոներական գտածոների շնորհիվ, միկենական մշակույթի հայտնագործող։
 
== Քաղվածքներ ==
* Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթության հիմք ընդունեց Հունաստանը[[Հունաստան]]ը, և ոչ Հայաստանը[[Հայաստան]]ը<ref>[http://mocak.am/13308/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%85%D5%BF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE/ Հայաստանն օտարների աչքերով]</ref>:
* Խնդրում եմ մի նեղացեք ինձնից, բայց դուք շատ եք գերագնահատում Ձեր ուժերը, երազում եք ձեր անհնարին նվաճումների և ձեռքբերումների մասին, թույլ եք տալիս անթույլատրելի տոն և առաջադրում եք անհեթեթ պահանջներ, անընդհատ մոռանալով այն մասին, որ մեր գործերը առանց ձեր միջամտության էլ հաջող են ընթանում<ref>{{գիրք|հեղինակ=''Ի․ Ա․ Բոգդանով'' |վերնագիր=Հենրիխ Շլիման: ռուսական արկած |վայր= |հրատարակչություն= АСТ: Օլիմպ|թվական=2008|էջերի թիվ=415|ref=Богданов1}}</ref>:
* Եթե ես նախորդ տարիներին կարողանայի պատկերացնել, որ մի անգամ կաշխատեմ ներկայիս կարողության մեկ քառորդը, ապա կհամարեի ինձ ամենաերջանիկ մարդկանցից մեկը: Բայց հիմա ես զգում եմ, որ ամենաթշվառն եմ, բաժանված եմ Պետերբուրգից տասնվեց հազար կիլոմետրով, որտեղ բոլոր իմ հույսերը և երազանքները[[երազանք]]ները միացան մեկ տեղում: Եթե ես այստեղ՝ Սակրամենտոյում, կարող եմ ցանկացած ժամանակ կողոպտված կամ սպանված լինեմ, ապա Ռուսաստանում[[Ռուսաստան]]ում կարող եմ հանգիստ քնել իմ անկողնում, չվախենալով իմ կյանքի և սեփականության համար, քանի որ այնտեղ արդարությունը հետևում է իր խաղաղասեր բնակիչներին<ref>{{գիրք|հեղինակ=''Ի․ Ա․ Բոգդանով'' |վերնագիր=Հենրիխ Շլիման: Առասպելի հաղթանակը |վայր= |հրատարակչություն= АСТ: Օլիմպ|թվական=2008|էջերի թիվ=351|ref=Богданов2}}</ref>:
* Երկու տարի շարունակ ես բացառապես զբաղվել եմ հին հեղինակների աշխատությունների ընթերցմամբ. գրեթե բոլորի հետ հասցրել եմ ծանոթանալ, իսկ «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը ես կարդացել եմ մի քանի անգամ: Հունական քերականությունից ես սովորել եմ միայն խոնարհումները և կանոնավոր և անկանոն բայերը, իսկ քերականական օրենքները անգիր սովորելու վրա, ես իմ թանկագին ժամանակից չեմ ծախսել գեթ ոչ մի ակնթարթ: Իմ կարծիքով, հունարենի քերականության մեջ գիտելիքները կարելի է ամրապնդել բացառապես գործնական եղանակով, այսինքն դասական աշխատությունների ուշադիր ընթերցմամբ և առանձին հատվածների անգիր սովորելով: Այդպես, ես շատ հեշտությամբ կարողանում եմ գրել և առանց դժվարության կարողանում եմ խոսել ցանկացած իրի մասին, երբեք չմոռանալով ինչ-որ մի բառ: Քերականության բոլոր օրենքներին ես հետևում եմ, չնայած չգիտեմ դասագրքերում կան դրանք, թե ոչ:
* Ցավոք սրտի, ես և Դու այնպիսի էակներ ենք, ովքեր երբեք չեն հասկանա միմյանց: Ես դա նկատեցի մեր առաջին ժամադրության հենց առաջին րոպեից, և իմ կյանքի վերջին րոպեներին էլ այդպես կմտածեմ:
* Անցկացնել ամբողջ կյանքը[[կյանք]]ը ճանապարհորդության վրա կամ անգործ ապրել Հռոմում, Փարիզում և Աթենքում հնարավոր չէ այնպիսի մարդու համար, ինչպիսին ես եմ, որը սովոր է աշխատել առավոտից մինչ երեկո:
* Հաջորդ տարվա ապրիլին ես կքանդեմ ամբողջ Հիսսարլիկի բլուրը, քանի որ ես վստահ եմ, որ կգտնեմ Պերգամոնը՝ Տրոյայի միջնաբերդը:
* Երդվում եմ մահացած մորս անունով, որ բոլոր մտքերս ուղղված կլինեն իմ ապագա կնոջը երջանիկ դարձնելու համար:
* Երդվում եմ Ձեզ նրա մոտ երբեք բողոքելու պատճառ չի լինի, ես նրան կպահեմ արքայադստեր պես, եթե նա սիրի ու հարգի ինձ:
* Ինձ համար կարևոր չէ գիտի նա օտար լեզուներ, թե ոչ: Բայց նա պետք է լինի հունական տիպի, ունենա սև մազեր և լինի, հնարավորության դեպքում, գեղեցիկ: Սակայն իմ առաջին պայմանը՝ դա բարի և սիրող սիրտ ունենալն է:
* Ինձ ապշեցրեց, որ դուք տվեցիք այդպիսի ստրկական պատասխան: Ես ազնիվ, հասարակ մարդ եմ: Եվ կարծում էի, եթե մենք ամուսնանանք, ապա դա կկատարվի նրա պատճառով, որ մենք երկուսս էլ ուզում ենք գտնել Տրոյան, ուզում ենք միասին հիանալ Հոմերոսով[[Հոմերոս]]ով:
* Ես նույնիսկ պատրաստ էի նրան, որ նախարարին վճարեմ կրկնակի արժեք իմ կողմից գտած գանձերի համար, քանի որ ես ունեմ միայն մեկ ցանկություն՝ լուծել Տրոյայի գտնվելու վայրի խնդիրը: