«Փարվանա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Փարվանա''', Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից<ref>Հայ գրականության պատմություն, երկրո...»:
(Տարբերություն չկա)

19:41, 23 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Փարվանա, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1]։

Քաղվածքներ

  • Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր

Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ[2]:

  • Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,

Աղջիկն անուշ մի լուսին, Ամպ ու լուսին իրար փարված՝ Դուրս են գալի միասին[2]:

  • Ասում են՝ էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում, Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ, Որտեղ լույս է հենց վառվում, Հավաքվում են, շուրջը պատում Մեջն են ընկնում խելագար, Ասում են, թե՝ էն Փարվանա Ջահիլներն են սիրավառ: Ըշտապելուաց թև են առել, Դարձել թեթև թիթեռներ, Ու տակավին հուր տեսնելիս՝ Մեջն են ընկնում անհամբեր. Ջանք է անում ամեն մինը, Շուտով տանի, տիրանա... Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ Կըտրիճները Փարվանա[2]:

Տե՛ս նաև

Աղբյուրներ

  1. Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 179-186:
  2. 2,0 2,1 2,2 [http://www.toumanian.am/toumanian/html/stegts/poem_legend/parvana.html «Փարվանա» բալլադ, Հովհաննես Թումանյան