«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Իլիական''', Հոմերոսին վերագրվող վիպերգ, հին հունական գրականության հնագույն հուշարձաններից մե...»:
(Տարբերություն չկա)

17:23, 25 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Իլիական, Հոմերոսին վերագրվող վիպերգ, հին հունական գրականության հնագույն հուշարձաններից մեկը։ «Իլիականի» նյութը շարադրված է 15,700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի։

Քաղվածքներ

  • Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըոչունների և շըների։
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
  • Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
Ականջ կախեք դուք իմ խոսքին, զի երկուսդ էլ փոքր եք ինձնից.
Մի ժամանակ ձեզանի՛ց էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի:
  • Ու չեմ փըրկի ուրիշներին կորըստաբեր պատուհասից,
Զի նա իրոք մոլեգնում է եղեռնավոր խոր հուրդներով
Ու չի նայում առաջ ու ետ ամենևին, որ կարենա
Փըրկել հունաց կյանքը, որոնք մարտընչում են նըրա համար: