«Ալիսը հրաշքների աշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Ալիսը Հրաշքների Աշխարհում-ը մի դասական մանկական վեպ է, որի հեղինակն է Լուիս Քերոլը (Չարլզ Լութվիջ Դաջ...

No edit summary
Տող 2.

==Քաղվածքներ==
*''Ոսկի կեսօր. մեղմ սահում է

ՄարՄեր նավակը գետն ի վար:

Դեպի թիակներն են ձգվում

Փոկրիկ ձեռքերն անդադար

Ու փորձում են ղեկավարել

Որպես հմուտ թիավար:''
:*Բացման բանաստեղծություն, առաջին տուն

*''Եվ հյուսվում են հրաշքների

Հեքիաթները մաքրազարդ

Ու դեպքերը արտասովոր...

Վերջացած են նրանք արդ.

Մայրամուտի լույսի ներքո

Տուն ենք գնում մենք զվարթ:''
:*Բացման բանաստեղծություն, վեցերրորդ տուն

*''Անգին Ալիս, քնքուշ ձեռքով

Պահիր հեքիաթն ամեն օր,

Թող մանկության հուշ նա լինի,

Ինչպես ծաղկեփունջ, որ

Ուխտավորն է սիրով քաղել

Ճամփաներում հեռավոր:''
:*Բացման բանաստեղծություն, յոթերրորդ տուն

===Ցած դեպի ճագարի բույնը===
*Ալիսն արդեն ձանձրանում էր, որովհետև գետափին քրոջ կողքին նստած ոչինչ չէր անում: Մեկ, երկու անգամ նա աչք գցեց քրոջ կարդացած գրքին, բայց այնտեղ ո՛չ նկար կար, ո՛չ էլ խոսակցություն:

«Էլ ինչ գիրք, -- մսածեց Ալիսը, -- որ ո՛չ նկար ունի, ո՛չ խոսակցություն»:
:*Բացման պարբերություն

*Ալիսին բոլորովին տարօրինակ ու արտասովոր չթվաց այն, որ ճագարն անցնելիս ինքնիրեն խոսեց.
-- Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, ուշանում եմ, շատ եմ ուշանում:

(Երբ նա հետագայում մտածեց այդ մասին, գլխի ընկավ, որ ինքն այդ ժամանակ պետք է որ զարմացած լիներ, բայց այդ բոլորն իրեն բնական էր թվացել):

Իսկ երբ ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, ուշադիր նայեց ու ապա շարունակեց ճանապարհը, Ալիսը վեր թռավ:

Տող 48.

===Արցունքի լճակը===
*Մեր փոկրիկ կոկորդիլոսը

Լավ է պոչը խնամում.

Ամեն օր մտնում է Նեղոսը՝

Թեփուկներն է լվանում:
:*Ալիս. Սա ծաղրերգություն է Իսահակ Վաթզի «Ալարկոտության ու չարաճճիության դեմ» բանաստեղծության՝

:*Ալիս
::''Ինչպես է փոքրիկ մեղուն ժրաջան

Բարելավում ամեն պայծառ ժամ

Եվ հավաքում մեղր ամբողջ օր

Բացված ծաղիկից յուրաքանչյուր:''