«Ալիսը հրաշքների աշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 42.

===Ճագարը ներս է ուղարկում փոքրիկ Բիլին===
*Ու՜ֆ իմ մորթին ու բեղիկները:
:*Ճերմակ Ճագարը

===Թրթուրի խորհուրդը===
*Մի որոշ ժամանակ Թրթուրն ու Ալիսը լուռ դիտում էին միմյանց: Վերջապես, Թրթուրը բերանից հանեց նարգիլեն ու դիմեց աղջկան թույլ, քնկոտ ձայնով.
-- Դու ո՞վ ես:
Այս հարցը խոսակցություն սկսելու համար քաջալերող նախաբան չէր: Ալիսը փոքր-ինչ քաշվելով պատասխանեց.
-- Ես... ես չգիտեմ թե ով եմ ես հիմա, պարոն: Ես միայն գիտեմ, թե ով էի այսօր առավոտյան, բայց այնքան շատ եմ փոխվել առավոտից ի վեր:
-- Ի՞նչ ես ուզում ասել, -- խիստ հարցրեց Թրթուրը, --բացատրի՛ր միտքդ:
-- Շատ եմ ցավում, պարոն, բայց չեմ կարող միտքս բացատրել, որովհետև ինչպես տեսնում եք, ես՝ ես չեմ:
-- Չեմ տեսնում:
-- Դժբախտաբար ավելի պարզ հնարավոր չէ ասել, -- վերին աստիճանի քաղաքավարի ասաց Ալիսը, -- ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչից սկսեց, բայց մի օրում այդքան անգամ փոխվելուց հնարավոր է գլուխդ կորցնես:

*''Ծերացել ես, Վիլյամ հայրիկ, -- ասաց տղան իր հորը, --
Ու մազերդ սպիտակել են ձյան պես,
Սակայն գլխի վրա կանգնած՝ անց ես կացնում քո օրը,
Քո տարիքում սազակա՞ն է արդյոք քեզ:''

===Խոզն ու պղպեղը===
*-- Դու շատ բան չգիտես, -- նկատեց Դքսուհին, -- և դա փաստ է:

*Լավ քոթակ տուր քո տղային,
Եթե հանկարծ փռշտա.
Օյիններ են սիրում խաղալ,
Մեր ջիգրու՛ են անում դա:
:*Դքսուհի

*Քոթակում եմ իմ տղային
Եթե հանկարծ փռշտա.
Թողնես ամբողջ օրը նստած
Կարմիր պղպեղ ուտի նա:
:*Դքսուհի

*-- Բարի եղեք, ասացեք, ո՞րն է անտառից դուրս գալու ճանապարհը:
-- Դա կախված է այն բանից, թե ու՞ր ես ուզում գնալ:
-- Ինձ համար միևնույն է, -- ասաց Ալիսը:
-- Ուրեմն նշանակություն չունի, թե ուր կգնաս:

*-- Բայց ես չեմ ուզում խելագարների մոտ գնալ, -- նեղսրտեց Ալիսը:
-- Դու չես կարող չգնալ, մենք բոլորս էլ այստեղ խելագարներ ենք: Ես խելագար եմ, դու խելագար ես:
-- Իսկ որտե՞ղից գիտեք, որ ես խելագար եմ:
-- Եթե խելագար չլիների, այստեղ չէիր գա:
ալիսը համաձայն չէր Կատվի ասածներին: Այնուամենայնիվ, շարունակեց.
-- Իսկ որտեղի՞ց գիտեք, որ դուք խելագար եք:
-- Սկսենք այն բանից, որ Շունը խելագար չէ: Համաձա՞յն ես:
-- Ենթադրենք:
-- Դե, ուրեմն, -- շարունակեց Կատուն, -- Շունը գռմռում է, երբ բարկանում է, իսկ երբ գոհ է, պոչն է շարժում: Ես գռմռում եմ, երբ գոհ եմ և պոչս եմ շարժում, երբ բարկացած եմ: Դրա համար էլ ես խելագար եմ:

*Ես շատ եմ տեսել կատու՝ առանց ժպիտի, բայց ժպիտ՝ առանց կատվի, երբեք: Դա ամենահետաքրքիր բանն է, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում:
:*Ալիս

===Խելահեղ թեյըմպում===
*-- Խնդրում եմ ուրիշի գործերին չխառնվել, -- խիստ ասաց Ալիսը, -- դա անվայել բան է:
Լսելով այդ, Գլխարկագործը աչքերը չռեց, բայց ասաց հետևյալը.
-- Ի՞նչ նմանություն կա ագռավի և գրասեղանի միջև:
«Այժմ մի քիչ կծիծաղենք, ի՜նչ լավ է, որ անցանք հանելուկներին», --մտածեց նա և բարձրաձայն ավելացրեց.
-- Հենց հիմա կասեմ դրա պատասխանը:
-- Կարծում ես կարո՞ղ ես, -- հարցրեց Մարտյան Նապաստակը:
-- Իհարկե՛:
-- Դե՛, ուրեմն ասա, -- ավելացրեց Մարտյան Նապաստակը:
-- Կասեմ, -- շտապ վրա բերեց Ալիսը, -- առնվազն... առնվազն, ես կարծում եմ, որ... գիտե՞ք ինչ, դրանք միևնույն բաներն են:
-- Բոլորովին էլ ոչ, -- հակաճառեց Գլխարկագործը, -- եթե այդպես լիներ, ապա հետևյալ նախադասությունները միևնույն բանը կնշանակեին. «Ես տեսնում եմ այն, ինչ ուտում եմ» և «Ես ուտում եմ այն, ինչ տեսնում եմ»:
-- Նույն ձևով էլ կարող էիր ասել, -- ավելացրեց Մարտյան Նապաստակը, -- որ՝ «Ես սիրում եմ այն, ինչ ունեմ» և «Ես ունեմ այն, ինչ սիրում եմ» մտքերը մեկ իմաստ ունեն:
--Դու նույնպես կարող էիր ասել, -- շարունակեց Քնամուկը խոսելով քնի մեջ, որ՝ «Ես շնչում եմ, երբ քնած եմ» նույնն է, ինչ որ՝ «Ես քնած եմ, երբ շնչում եմ»: