«Աղասի Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ արձակագիր, կինոռեժիսոր, նկարիչ, խմբագիր, գրող, սցենարիստ
Content deleted Content added
Նոր էջ «thumb|աջից|230px|Աղասի Այվազյան '''Աղասի Այվազյան''', հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարա...»:
(Տարբերություն չկա)

21:26, 1 հունվարի 2017-ի տարբերակ

Աղասի Այվազյան, հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983-ի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։

Աղասի Այվազյան

Քաղվածքներ

  • Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Եզակիական պարադոքսալ մի վիճակ, երբ առանձին-առանձին, յուրաքանչյուր հայ իրեն զգալով որպես բարձրագույն իսկություն, ի բնե, դրսևորելով իր կամքի գերակայությունը, բոլոր ժամանակներում իր շնորհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, ունենալով պատմության ընթացքը կարգավորելու սեփական առաքելության ներշնչանքը, իր հավաքական դրսևորույթի մեջ անվստահ է: Անբացատրելի մի երևույթ, միստիկական մի հարց, որը չի կարող բացապարզվել նույնիսկ մեր այսահար պատմության երկարաձիգ ու վայրիվերո ընթացքով: Եվ այժմ անկախության նկատմամբ մեր Այո-ն, իմ խորին համոզմամբ, փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ[1]:

Աղբյուրներ

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աղասի Այվազյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: