«Չինովնիկի մահը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Չինովնիկի մահը''', ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքներից<ref>Ա. Պ. Չեխով, Երևան, 1985 թ. </ref>։ == Քաղված...»:
(Տարբերություն չկա)

10:03, 4 հունվարի 2017-ի տարբերակ

Չինովնիկի մահը, ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքներից[1]։


Քաղվածքներ

  • Փռշտալ ոչ ոքի չի և ոչ մի տեղ չի արգելվում։ Փռշտում են թե' մուժիկները, թե' ոստիկանապետերը, և թե' երբեմն նույնիսկ գաղտնի խորհրդականները։ Բոլորն էլ փռշտում են։ Չերվյակովը ոչ մի անհարմարություն չզգաց, թաշկինակով սրբեց թքի ցայտերը և իբրև քաղաքավարի

մարդ` իր շուրջը նայեց. արդյոք իր փռշտոցով մեկնումեկին չանհագստացրե՞ց։ Նա տեսավ, որ իր առջև` պատերի առաջին շարքում նստած մի ծերուկ ձեռնոցով խնամքով սրբում է իր ճաղատն ու պարանոցը և ինչ-որ բան քրթմնջում։

«Թուքս ցայտել է նրա վրա, - մտածեց Չերվյակովը։ - Իմ պետը չէ, ուրիշի պետ է, բայց, այնուամենայնիվ, անհարմար է։ Ներողություն պետք է խնդրել»։

  • -Դու'րս կորիր, -կապտելով ու դողալով հանկարծ ծղրտաց գեներալը։

Չերվյակովի փորում ինչ-որ բան կտրվեց։ Ոչինչ չտեսնելով, ոչինչ չլսելով նա ետ-ետ գնաց դեպի դուռը, փողոց դուրս եկավ և հազիվհազ քարշ գալով քայլեց... Մեքենայաբար տուն գալով, առանց վիցմունդիրը հանելու, նա պառկեց բազմոցի վրա ու մեռավ։

Ծանոթագրություններ

  1. Ա. Պ. Չեխով, Երևան, 1985 թ.