«Ֆրենսիս Բեկոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
*Ամուսնական սերը բազմապատկում է մարդկային ցեղը, բարեկամանականը՝ կատարելագործում է այն, իսկ անբարոյականը՝ խճացնում է ու ստորացնում։
 
*Երեխաներն աշխատանքը դարձնում են ուրախ, բայց նրանց պատճառով անհաջողությունները թվում են ավելի վշտացուցիչ․ երեխաների շնորհիվ կյանքը թվում է ավլիավելի հաճելի, իսկ մահը՝ նվազ սարսափելի։
 
*Սովորույթը շատ ավելի ամուր է, երբ սկիզբ է առնում պատանեկան տարիներին․ դա մենք անվանում ենք դաստիրակություն, որը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վաղ ձևավորված սովորույթներ։
 
*Բարգավաճումը բացահայտում է մեր արատները, իսկ դժբախտությունները՝ մեր առաքինությունները։
 
*Շարժուձևերը ցույց են տալիս վարքուբարքը, նման այն բանին, ինչպես զգեստն է ցուցադրում իրանը։
 
*Զրույցի մեջ զսպվածությունն ու տեղին խառնվելը պերճախոսությունից ավելի շատ արժեն։
 
*Կոպտությունը ծնում է ատելություն։
 
*Խորհուրդ խնդրելը մեծագույն վստահություն է, ինչպիսին մարդը կարող է ցույց տալ մեկ ուրիշին։
 
*Ոչ մի աղետ ու հանցագործություն չի ոչնչացնում այնքան ժողովուրդ ու ժողովրդական հարստություն, ինչպես հարբեցողությունը։
 
*Նկատի առեք, թե մահվան մոտենալը որքան քիչ է ազդում հոգով ուժեղների վրա, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մինչև վերջ մնում է ինքն ինպես կա։