«Վերք Հայաստանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 6.
* Էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվել, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց։ Էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, '''լեզու, հավատ''' ունենա՞լ։ Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի։
 
* Ա՜խ, լեզուն, լեզուն․ լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի։ Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը '''լեզուն ա ու հավատը'''։ Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես։ Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր [[Մայր|մոր]] կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ։
 
* Ախր որ ասեմ ես՝ '''փրոքուլիվաթսա''' արի, '''սքուչնա''' եմ, '''օփիժաթսա''' էլա, '''փրոշենի''' տվի, '''սանյաթիե''' շատ ունիմ, գլուխս '''քրուժիթսա''' էլավ, '''փեզչեսնի''' մարդ ա, '''րազփոյնիք''' ա, '''յափեթնիք''' օքմին ես, գնանք '''քուփաթսա''' ըլինք, '''սոփրանիեմեն''' եմ գալիս, '''փրոիգրաթսա''' արին, ճամփին '''ֆսեթքի ութոփնո''' ա, շատ '''խլափոթ սլաչիթսա''' չի՛ ըլում և այլն։ Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի։ Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա։ Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ։