«Ֆրեդ Աֆրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
==Քաղվածքներ==
*Եթե մարդը[[մարդ]]ը քաղաքական կենդանի է, կնշանակի կյանքն[[կյանք]]ն էլ կենդանիների քաղաքականություն է<ref name =mterim>{{cite book |title=Աֆորիզմներ, Ֆրեդ Աֆրիկյան|publisher=«Նաիրի» |year=1997|page=185}}</ref>։
*Աշխարհի[[Աշխարհ]]ի վրա մեր գրաված տեղը շրջում է մեզ հետ։
*Արևի շահը իր ջերմությունից ազատվելն է։
*Առասպելն իրականության ճշգրտումն է։
*Մարդն աշխարհի տերն է, իր՝ հպատակը։
*Աշխարհը փուչ չէ, ասացողն է անզոր։
*Կատարյալն Աստվածն[[Աստված]]ն է, կատարելությունը՝ մարդը։
*Բախտը մեր ու ճակատագրի միջնորդն է։
*Առանց հանցանքի դատապարտում է միայն ճակատագիրը։
*Անցյալն[[Անցյալ]]ն է մերը, ապագան հավերժությանն է։
*Երբ Հայրենիքն[[Հայրենիք]]ն է իմ պարծանքը՝ ես գտնված եմ, երբ ես եմ նրա պարծանքը՝ մենք պետություն ենք։
*Հայրենիքից դուրս՝ ամեն տեղ աշխարհի ծայր է։
*Հայրենիքի դավաճանը հայրենիքը հանձնում է բախտի հեշտանքին։
Տող 21.
*Եթե թշնամիդ քեզ բարեկամ է համարում, կամ նա է խորամանկ, կամ դու ես միամիտ։
*Ոչխարը գիտե, որ գայլը գայլ է, բայց չգիտե, որ ինքը ոչխար է։
*[[Թշնամի|Թշնամուն]] ճանաչում են հաղթելու համար, բարեկամին՝ չպարտվելու։
*Ում սիրում են՝ չեն խաբում, բայց կարող են խաբել, թե սիրում են։
*Սրբություն կա, սուրբ չկա։
Տող 28.
*Առողջությունը ոսկուց թանկ է միայն հիվանդ ժամանակ։
*Մեղվի գիտակցության չափը մի կաթիլ մեղրն է։
*Հպարտությունը[[Հպարտություն]]ը զարդարում է կնոջը, բայց չի աջակցում բուն առաքելությանը։
*Կինն[[Կին]]ն անհամբեր է, որովհետև կարծում է, թե իր հետ միշտ լավն է կատարվելու։
*Իրենց վրա սիրահարված կանանց հեշտ է սիրահետել։
*Եթե կինն է գրոհում, ինչքան հնարավոր է պետք է պարտվել։
*Սիրելը կնոջ առաքելությունն է, տղամարդու՝ առաքինությունը։
*Սիրուց առաջ անշուք տնակ էր, սիրուց հետո՝ ապարանքի ավերակ։
*[[Շուն|Շան]] հառաչանքն էլ դարձյալ հաչոց է։
*Ցասումը խավարի մեջ թռիչք է, թռիչքի տակ՝ անդունդ։
*Բնության հետ մարդը միակն է, որ կարողանում է սակարկել։