«Լև Լանդաու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
==Քաղվածքներ==
*Ամեն [[բռնություն]] նողկալի է, կոպիտ ու մարդուն[[մարդ]]ուն անարժան<ref>{{cite book |title=Ասույթներ|editor=Սուրեն Գրիգորյան|publisher=«Լուսաբաց հրատարակչատուն»|year=2006|page=119}}</ref>։
*Ինձ հետաքրքրում են այն երևույթները, որոնք մինչև հիմա բացատրված չեն։ Դրանց ուսումնասիրությունը ես չեմ կարող անվանել աշխատանք։[[աշխատանք]]։ Դա հաճույք է. [[ուրախություն]]<ref>{{cite book |title=Էջեր Լանդաուի կյանքից|editor=Մայա Բեսարաբ|publisher=«Հայաստան հրատարակչատուն»|year=1976}}</ref>։
*Մտածող մեքենաների գոյությունը բացատրվում է նրանով, որ կան վատ մտածող մարդիկ։
*Հերոսները երբեք հերոսական տեսք չեն ունենում։ Այդպիսի տեսք ունեն վախկոտները։
*Հիմար զբաղմունքները ստորացնում են մարդկային արժանապատվությունը։[[արժանապատվություն]]ը։
*Կյանքում[[Կյանք]]ում գլխավորը ճշմարտությունն[[ճշմարտություն]]ն է, հանուն նրա մարդ պետք է անողոք լինի ինքն իր հանդեպ։ Ճշմարտություն և աշխատանք։ Վախեցե՛ք ձեր ազատ ժամանակը վատնել մանր, մարդուն անարժան, գործերի վրա։
*Կյանքը այնքան կարճ է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ ժամանակը վատնել այնպիսի խնդիրների վրա, որոնք նոր արդյունքներ չեն տա։
*Ֆիզիկոսները մարդկությանը մեծ ծառայություն մատուցեցին։ Նրանք հորինեցին մի այնպիսի սարսափելի զենք, որ պատերազմը դարձավ անհնարին. հաղթողից նույնպես ոչինչ չի մնա։
*Ես ստեղծել եմ մի քանի ոչ վատ ֆիզիկական տեսություններ, բայց ափսոս, որ չեմ կարող հրապարակել իմ ամենալավ տեսությունը, թե ինչպես պետք է ապրել։
*Ամեն ինչ կատարեք ոգևորությամբ, դա անչափ զարդարում է կյանքը։ Այս է գլխավորը։
*Մարդիկ քիչ բան են անում իրենց [[Երջանկություն|երջանկության]] համար։ Մարդը բնությամբ ծույլ է։ Ոչ ոք մատը մատին չի տալիս նույնիսկ սիրո համար։ Իսկ աշխարհում սիրուց ավելի գեղեցիկ և վեհ բան չկա։
*Եթե մարդիկ ձեզ չեն հետաքրքրում, կնշանակի դուք նրանց չեք սիրում։
*Տարօրինակություններից վախեցեք։ Ամեն լավ բան պարզ ու հասկանալի է, իսկ եթե տարօրինակություններ կան, ապա դրանց տակ թաքնված է որևէ մութ բան։
*[[Պատմություն|Պատմության]] դասագրքերը պետք է գրեն լավագույն գրողները։ Լոկ այդ ժամանակ դպրոցականները կիմանան ու կսիրեն պատմությունը։
*Բարի խորհուրդը լավ է, սակայն այդ խորհուրդներին պետք է հետևել զգուշությամբ։
*Որքա՜ն գարշելի են հիստերիան ու գզվռտումը, խանդը կամ այլ մանրախնդրություն կյանքի մեծագույն խնդիրների համեմատությամբ։