«Միքայել Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
* [[Ճշմարտություն]]ը մի [[մարդ]]ու սեփականություն չէ<ref name="Գնահատ24" />։
* Ազգ ասացյալը է այն ուժը, այն կենդանի կապակցությունը մարդերի, որ առանց նորան, կամ նորանից դուրս, մասնավոր մարդը կլիներ մի անօգուտ անձնասեր-էգոիստ, իսկ բոլոր մարդկությունը՝ մի անպտուղ վերացականություն<ref name="Գնահատ24" />։
* Ոչ մի ազգություն [[իրավունք]] չունի կուլ տալու և ոչնչացնելու մի ուրիշ ազգություն, բայց այս բանը ստեպ կրկնվում է մարդկության պատմության մեջ<ref name="Գնահատ24" />։
* Բայց մի աննկարագրելի վատաբախտություն, մի սարսափելի տեսարան է, եթե մի ազգի անդամք ինքեանք հրաժարվում են յուրյանց ազգությունից, և մտանելով մասնավորության կորստական դրոշակի տակ, ընդհանուր մարդկային հարգ ու արժանավորություն տեսանել համարում են մի մեծ, բայց օտար ազգի ազգության մեջ։ Ի՜նչ ողորմելի փիլիսոփայություն, ի՜նչ արտասվելի վարդապետություն։ Թող ամենայն ազգ պահպանե յուր ազգության կերպարանքը, թող ազատ և պայծառ ծաղկի ամենայն ազգություն մարդկեղեն [[աշխարհ]]ի մեջ. դոքա միայն զորություն, հոգի են տալիս ազգերի ընդհանուր աշխատությանը<ref name="Գնահատ24" />։
* Բայց երբ բռնությունը, ազատությամբ շուլալվելով, հանդես կգա, երբ նեղսիրտ խավար խղճի ազատության և լուսեղեն դիմակներով կը զարդարվի, և բուն ազատությունը կը քարկոծվի, այն [[ժամանակ]] ամեն ստույգ ազատասերի [[պարտք]]ն է բանականության սրով ասպարեզ մտնել և կեղծավոր փարիսեցիների գլխից Մովսեսի քողը մերկացնել. այս վարդապետության հետևում ենք մենք<ref name="Գնահատ24" />։
Տող 32.
* Ոչինչ բան չէ կարող բնությանց մեջ լինել կենդանի, եթե չկա նորանում հոգի. այս հոգին լեզուն է<ref name="Գնահատ27" />։
* Մտքի զգեստը, որ լեզուն է, այդքան դարավոր ժամանակների մեջ պիտո է փոփոխված լինի. լեզու ենք ասում, որ մի կենդանի, հոսանուտ բան լինելով, համարյա թե ամենայն փոփոխության և ներգործության տակ է<ref name="Գնահատ27" />։
* Հավառական բառերը, եթե բուն հայերեն են և այդ բառի[[բառ]]ի գաղափարը հասկացնելու համար մեր նոր գրական լեզուն բառ չունի կամ երկու, երեք բառ է գործ դնում այն գավառական մեկ բառի տեղ, այն ժամանակ նախընտիր է այն գավառական բառը, որ գործ ածելով՝ կը դառնա հանրական<ref name="Գնահատ27" />։
* Ես ազգով հայ եմ, անձով՝ նահատակ<ref name="Գնահատ27" />։
* Ինչպես օրենքը, այնպես և կյանքը, ինչպես կյանքը, այնպես և պատմությունը<ref name="Գնահատ27" />։
Տող 41.
* Մենք ազատական նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը նվիրեցինք հարուստներին. նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են նաև բռնակալների իշխանության ներքո<ref name="Գնահատ28" />։
* Լուսավորությունը. ահա մարդու խորհուրդը<ref name="Գնահատ28" />։
* Նա, որ փախչում է ազնիվ պատերազմից[[պատերազմ]]ից, մարդ չէ բարոյապես, այլ մի թշվառ արարած՝ կնամարդի բնավորությամբ<ref name="Գնահատ28" />։
* Կյանքի բարոյական հաղթությունը պատկանում է ոչ միայն մարդուն, այլև ազգերին<ref name="Գնահատ28" />։
* Ժամանակը վազում է հառաջ, ուրեմն և ժողովուրդը պետք է վազե<ref name="Գնահատ28" />։