«Ստանիսլավ Եժի Լեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 159.
* Բազմաթիվ բումերանգներ չեն վերադառնում։ Ընտրում են ազատությունը։
* Իրենց դարից առաջ անցածներից շատերը ստիպված եղան սպասել դրան ոչ այնքան հարմարավետ կեցավայրերում։
* Լուսատու դառնալ ձգտողներից շատերը հանգրվանեցին լապտերասյուների վրա։
* Շատ զրոներ համարում են իրենց էլիպսներ, որոնց շուրջ մոլորակներ են պտտվում։
* Արդյոք կարո՞ղ է մարդակերն արտահայտվել իր կողմից կերված մարդկանց անունից։
* Արդյոք կարո՞ղ է բնիկների կողմից կերված միսիոներն իր առաքելությունը կատարված համարել։
* Կարելի՞ է շեղվել ճշմարտությունից։ Այո, եթե դու դրանից առաջ ես անցել։
* Մարդուն հնարավոր է սպանել մանգաղով, մարդուն հնարավոր է սպանել և մուրժով։ Իսկ եթե մանգաղով և մուրճով...
* Կարելի է վախճանվել Սուրբ Հեղինեի կղզում բնավ Նապոլեոն չլինելով։
* Կարելի է հայտնվել հատակին` առանց հասնելով խորքերը:
* Մենք սիրում ենք, որ մեր ներքին ձայնը մեզ դրսից հասնի։
* Մտքերը մարդուց մարդ են թռնում ինչպես լուներ, սակայն ոչ բոլորին են կծում։
* Մտքերը գլուխ են մտնում ներսից։
* Մենք իրար աչքերին էինք նայում։ Ես ինձ էի տեսնում, նա` իրեն։
* Մտածողությունը հասարակական գործառույթ է, թե ուղեղի գործառույթ։
 
 
 
==Աղբյուրներ==