«Ստանիսլավ Եժի Լեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 172.
* Մենք իրար աչքերին էինք նայում։ Ես ինձ էի տեսնում, նա` իրեն։
* Մտածողությունը հասարակական գործառույթ է, թե ուղեղի գործառույթ։
* Հույսը ապուշների մայրն է, ինչը չի խանգարում նրան լինել խիզախների սիրուհին։
* Պետք է շատ համբերություն ունենալ համբերատար լինելու համար։
* Պետք է այնքան բազմապատկել մտքերի քանակը, որ դրանց վրա հսկողները քչություն անեն։
* Յուրաքանչյուր սարի գագաթին դու հայտնվում ես անդունդի վրա։
* Սատանայի կոտոշների վրա լուսապսակն ավելի ամուր է նստում։
* Ժողովուրդը եռանդով հայհոյանքներ է տեղում` նա հավատում է խոսքի մոգական ուժին։
* Իսկական թշնամին քեզ երբեք չի լքի։
* Իսկական մարդը կազմված է հարցերից. իսկական Աստված կազմված կլիներ պատասխաններից։
* Իսկական բամբասանքը երբեք չպետք է հաստատվի հարյուր տոկոսով։
* Մեր չիմացությունը գնալով հասնում է ավելի ու ավելի հեռավոր աշխարհների։
* Մեր օրերը հաշվվա՛ծ են. վիճակագիրների կողմից։
* Երբեք մի բացիր դուռը նրանց առջև, որոնք կարող են այն բացել և առանց քո թույլտվության։
* Երբեք ինքնասպանություն չեմ գործի` հավատում եմ մարդկանց` միշտ էլ մի պատրաստակամ մարդասպան կգտնվի։
* Եվ ոչ մի ժամացույցի վրա սլաքները ինչպես ապրել ցույց չեն տալիս։
* Եվ ոչ մի տեսանկյունից կույր լինել չի կարելի։
* Երկնային մարմինները պտտվում են նույն ուղեծրերով, սակայն ամեն անգամ այլ օրենքներով։
* Սնոպ մի՛ եղիր` մի՛ խաբիր, եթե ճշմարտության համար ավելի շատ են վարձատրում։
* Մի մտիր մերձավորի հոգու մեջ ոտներով, եթե անգամ դու դրանք նախօրոք սրբել ես։
* Ոչ ամեն առաջնության դափնին պտուղներ է տալիս։
* Թույլ մի տվեք հերմաֆրոդիտներին և ներքինիներին լուծել ավելորդությունների և անբավարարվածությունների խնդիրները։
* Բավարար չէ պարզապես ասել` ես կա՛մ, պետք է լինե՛լ։
* Բավարար չէ, որ խոսքերդ տեղին ասված լինեն, պետք է որ դրանք ասվեն մարդկանց։
* Աշխարհի վերջից շատ բան մի՛ սպասեք։
* Չցանկանալ կյանքից անհնարի՞նը։ Բայց ինչո՞ւ։ Նրա հնարավորությունները սահմանափա՛կ են։
* Գաղտնիքների բանալիներով մի զնգզնգա։
* Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Իսկ իմացությունը` այո։
* Չիմանալով օտար լեզուներ երբեք չես կարող հասկանալ օտարերկրացու լռությունը։
* Կյանքը ոչ բոլորին է սազական։
* Ոչ ամեն համազարկն է հեղափոխություն սկսում։
* Ոմանք ուրիշներից բարձր էին մի գլուխ, որը և գլխատեցին։
* Ոչ ամեն մարդու, ով շատ գիտի, հայտնի է դրա մասին։
* Ոմանք մեծ պատրաստակամությամբ փռուգիական թասակ կհագներին, եթե այն աներևույթացնող գլխարկ լիներ։
* Որոշ մտքեր գլուխդ են գալիս, երբ դու հսկողության տակ ես։
* Ոմանք չեն դնում տարբերություն օնանիզմի և սեփական անձին հավատարիմ լինելու միջև։
* Ոմանց թվում է, որ նրանք սերվում ենք բարու և չարի ծառի վրա նստած կապիկներից։
 
 
 
 
==Աղբյուրներ==