«Ստանիսլավ Եժի Լեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 167.
* Կարելի է վախճանվել Սուրբ Հեղինեի կղզում բնավ Նապոլեոն չլինելով։
* Կարելի է հայտնվել հատակին` առանց հասնելով խորքերը:
* Մենք սիրում ենք, որ մեր ներքին ձայնը մեզ դրսից հասնի։
* Մտքերը մարդուց մարդ են թռնում ինչպես լուներ, սակայն ոչ բոլորին են կծում։
* Մտքերը գլուխ են մտնում ներսից։
Տող 207.
* Ոմանք չեն դնում տարբերություն օնանիզմի և սեփական անձին հավատարիմ լինելու միջև։
* Ոմանց թվում է, որ նրանք սերվում ենք բարու և չարի ծառի վրա նստած կապիկներից։
* Գեղեցիկ չէ կասկածել, եթե լռիվ համոզված եմ։
* գեղեցիկ չէ մատով ցույց տալ անգամ սեփական անձի վրա` որպես Մեսիայի։
* Մի գոռացեք «Արքան մերկ է» մինչև նա ձեզ հետևով չշրջվի։
* Չի կարելի զվարճցնել անատամ բռնապտների։
* Դժվար է ապրել մահից հետո. երբեմն դրան հասնելու համար ստիպված ես ծախսել ողջ կյանքդ։
* Չիրականացված գործերը հաճախ ի հայտ են բերում հետևանքների կործանարար բացակայություն։
* Մի շրջվի իրականությունից. մի՞թե ճգիտես, որ այն մեզ բոլոր կողմերից է շրջապատում։
* Ժամանակից հետ մի մնա, թե չէ կդիպչես նրանց, որոնք այն շտապեցնում են։
* Մի հայհոյի մարդուն իրեն անծանոթ լեզվով` դա սադիզմ է։
* Մարդանց գրկաբաց մի դիմավորի` մի օգնի նրանց խաչել քեզ։
* Մի պատմեք ուրիշներին ձեր երազները` մեկ էլ տեսար ֆրեյդիստները իշխանության եկան։
* Չարժի հավատալ գուշաներին, որոնք գուշակություններ կատարելիս օգտվում են գիտական մեթոդներից։
* Չարժի վազել դիպուկահարից` հոգնած կմեռնես։
* Գլուխը մի կորցրեք` մեկ էլ տեսար կյանքը կուզենա ձեր գլուխը շոյի։
* Ոչ ամեն գորշ զանգվածը ուղեղի հետ ընդհանուր բան ունի։
* Արդյո՞ք խիղի հանդեպ բռնություն գործադրելու ժամանակ կուսությունը չի կորսվում։
* Հարթ ճանապարհով մի գնա` կսայթաքես։
* Ոչ բոլոր Աբելները կարող են իրենց սեփական Կայեններ ունենալու շքեղություն թույլ տալ, շատերը ստիպված են գոհանալ կոլեկտիվով։
* Շատ լավ... Ասենք գլխով ջարդեցիր պատը... Եվ ի՞նչ ես անելու հարևան բանտախցում։
* Միշտ պետք է լինել այն ինչ կաս. ձին առանց հուսարի մնում է ձի, իսկ հուսարն առանց ձիու լոկ մարդ է։