«Ստանիսլավ Եժի Լեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
* Հավերժությո՞ւն։ Ժամանակի միավոր։
* Քո երազների տեսիլքները քո ափսեից են լափում։
* [[Իշխանություն]]ն ավելի հաճախ ձեռքից ձեռք է անցնում, քան գլխից գլուխ։
* Ժամանակի մեխանիզմով իսկական ռումբի մեջ պայթուցիկը ժամանակն է։
* Ի սկզբանե խոսքն էր։ Հետո եկավ լռությունը։
Տող 227.
* Շատ լավ... Ասենք գլխով ջարդեցիր պատը... Եվ ի՞նչ ես անելու հարևան բանտախցում։
* Միշտ պետք է լինել այն ինչ կաս. ձին առանց հուսարի մնում է ձի, իսկ հուսարն առանց ձիու լոկ [[մարդ]] է։
* Խելքս գնում է մելոդրամաներից ու դա այն պատճառով, որ ռեալիստ եմ։
* Ամենի մասին ասված է, բայց բարեբախտաբար ոչ ամենի մասին է մտածված։
* Գաճաճների հետ շփումը դեֆորմացնում է ողնաշարը։
* Սովորաբար մենք լսում ենք հառաչանքների վերջնական խմբագրված տարբերակները։
* Ոսկեգեղմ ոչխարը հարուստ չէր։
* Միայնակություն` դու այնքա՛ն գերբնակեցված ես։
* Տասնմեկերորդ պատվիրան. «Մի՛ խոսելաշնացիր»։
* Քրմերի առջև կատարած մեկ խոնարհումը ավելին արժե, քան կուռքին տված հարյուր խոնարհում։
* Ահ, եթե որևէ աստված ասած լիներ. «Ի՛նձ հավատացենք», այլ ոչ թե. «Հավատացեք ինձ»։
* Դեպի աշխարհ պատուհանը կարելի է փակել թերթով։
* Նա՞։ Անգամ գլխաբոր բիշկը չի կարողանալու գտնել նրա աչքերում երեք դիոպտրիայից բացի ոչինչ։
* Նա հավատարիմ դրոշակակիր էր։ Ամուր սեղմում էր դրոշակաձողը և ոչինչ չէր կարող պոկել նրան դրանից։ Անգամ դրոՇի փոփոխությունը։
* Նա ինձ ճաղատի վրայի ոջիլ է հիշեցնում։ Շուրջբոլորը փայլում է, բայց ոջիլը մնում է ոջիլ։
* Նա տիրապետեց գիտելիքին, սակայն չբեղմնավորեց այն։
* Նա՞։ Հանրագիտարանային տգիտության տեր մարդ։
* Նրա մասին հիացմունքով ասում էին. «Լավերին է ձգտում»։ «Ի՞նչ նպատակով», – չկարողացա թաքցնել անհանգստությունս։
* Նա չավարտեց իր օրագիրը։ Այն հասցրեց մինչև իր մահվան պահը։
* Նա թաքնվում էր լեզվի հետևից, որը ցույց էր տալիս աշխարհին։
* Կաղամախիները դողդոջում են բոլոր կարգերի ժամանակ։ Սակայն բոլոր կարգերի ժամանակ էլ շարունակում են կանաչել։
* Զգուշացի՛ր։ Երբ դու փառքի փայլի մեջ ես, թշնամիներդ առավելություն ունեն` նրանք դարանակալում են ստվերում։
* Հոգու այրումից կամ մոխիր է մնում կամ արարք։
* Մեր երիտասարդ կանանց բաց դեկոլտեները իմ մոտ այն մտահոգությունն են առաջ բերում, թե ինչով ենք մենք կերակրելու հաջորդ սերնդին։
* Տարա հիմարությունը վարպետին. «Արդյոք, նարավոր չի՞ սա վերափոխել իմաստության»։ Վարպետն ասաց. «Դեռ ավելցուկ էլ կմնա»։
* Աստծո մատի հետքերը երբեք իրար նույնական չեն։
* Բացակայողները միշտ սխալ են, սակայն շատ հաճախ նրանք խնայում են իրենց կյանքը։
* Տասնիններորդ դարում շատ քչրն էին կանխատեսում, որ քսաներորդ դարն է գալու։
* Սխալը սխալ է դառնում, երբ ծնվում է որպես ճշմարտություն։
 
==Աղբյուրներ==