«Ստանիսլավ Եժի Լեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 261.
* Կյանքի երկայնքով պետք է անցնել հպարտավոր կկոցով` դրանով ցույց տալով անհայտ Արարչին, որ նրա փայլուն կատակը տեղ է հասել։
* Փայտն անգամ թմբուկին է ստիպում ստեղծագործել։
* Հրամցրու քո երազանքը թշնամիներիդ, գուցե նրանք իրենց կյանքին վերջ տան, այն իրականություն դարձնելու ժամանակ։
 
* Մտածի՛ր մինչև մտածելը։
* Այ քեզ բան. այն կրակի վրա, որը Պրոմեթևսը առևանգեց աստվածներից, վառեցին Ջորդանո Բրունոյին։
* Ուշ է խփել բռունցքով սեղանին, երբ դու արդեն լոկ ուտեստ ես։
* Հիշի՛ր, երբեք մի դավաճանի ճշմարտությանը։ Փոխի՛ այն։
* Գեր մարդիկ ավելի կարճ կյանք ունեն։ Սակայն ավելի երկար են ուտում։
* Հիշե՛ք, որ ազատության համար գինն ընկնում է ազատության պահանջարկի մեծացմանը զուգահեռ։
* Հիշե՛ք, մարդ այլ ընտրություն չունի մարդ լինելուց բացի։
* Փորձիր մի բան պատմել առանց դիմելու պատկերներին, ասացվածքներին, ոճական արտահայտություններին, շտամպերին, անգամ գրական։ Ահա այդ ժամանակ դու կիմանաս, ինչքան դժվար է պարզ լինել։
* Որոշ հիշողություններից հետո սառը ցնցուղին քիչ է, անհրաժեշտ է տաք լոգանք ընդունել։
* Առածները մեկը մյուսին հակասում են։ Դրանում է ըստ էության կայանում ժողովրդական իմաստությունը։
* Բանաստեղծների բերանները փակում են Հուդաների համբույրները։
* Համբույրը փոխանցվում էր սերնդե սերունդ բանավոր ավանդույթի ճանապարհով։
* Ինչո՞ւ չավելացնել ցմահ ազատագրման ժամկետը կյանքի արհեստական երկարացման ճանապարհով։
* «Մուտքն արգելված է» գրությունը «Ելք չկա» գրությունից նախընտրելի է։
* Խոստովանի՛ր` խաղադրույք կատարելով սևի և կարմիրի վրա դու այնուամենայնիվ հույս ունես շահել կանաչը։
* «Կյանքը հիասքանչ է» խոստովանությանն ինձանից ամենաշատ են սպասում նրանք, ովքեր կյանքն իմ համար անտանելի են դարձնում։
* Հենց նախախնամությունը սատանային կոտոշներով օժտեց։
* Առաջընթաց. մեր նախնիները կենդանիների մորթիներ հագած էին քայլում, իսկ մենք սեփական մորթու մեջ ենք մեզ անհարմար զգում։
* Պարզապես չեմ ուզում հավատալ, որ սուտը գոյություն է ունեցել նաև նախքան գրատպության հայտնագործումը։
* Ուղղահայացնե՛ր, զգույշ եղեք։ Հատկապես ոլորաններին։