«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
 
== Ռուբեն Հախվերդյանի մասին ==
*Ռուբենը նպատակասլաց մարդ է, ու որքան էլ սավառնումի, թռիչքների պահեր ունենա, միևնույն է, նա չի դավաճանում իր գործին, ինքն իր գործին է, ինքը գիտի, որ կարևոր առաքելություն ունի հայոց լեզուն ծառայեցնել իր ժողովրդին, հայերեն խոսքը, մայրենի և հայեցի պահել ու հասցնել հայ երիտասարդներին, մանուկներին, [[աշխարհ]]ի որ ծայրում էլ լինեն նրանք։ Այս դժվարին, բայց շնորհակալ գործը նա իրականացնում է թե՛ բնազդով, թե՛ մեծ գիտակցությամբ։ [[Արվեստ]]ը, մշակույթը զանազան հարձակումներից փրկելու, պահել-պահպաևելու իր ձևն ունի Ռուբենը։ Այն է՝ շարունակել ստեղծագործել և ստեղծել նոր, իսկական բարձրարվեստ գործեր<ref name="Ռուբեն Հախվերդյան">Ռուբեն Հախվերդյան, Շուշան Արգաքանյան - Երևան։ Բյուրոկրատ, 2011– 536 էջ։</ref>։<br />
*Մեր մեծերն ասում են. «Գործն է անմահ»։ Ասված է նաև Ռուբենի համար։
::[[Արա Շիրազ]]
*Իմ մարտական ընկերներից մեկը՝ Կարդան Գևորգյանը, գիտեր, որ մեծ ցանկություն ունեմ Ռուբենի հետ ծանոթանալու, ու մի օր կազմակերպեց այդ հանդիպումը։ Սկզբում երկուսս էլ լռում էինք... Խոսեցինք, բայց՝ կարճ։ Ես հասկացա, որ նա՝ թեև արտիստ, բայց գործի մարդ է, առանց ավելորդությունների։ Մարդու այդ տեսակը հասկանալի է ինձ ու համակրելի։ Մենք շատ բառեր չփոխանակեցինք։ Հրաժեշտին ես պարզապես ասացի.
: - Դու իսկական երգիչ ես. շնորհակալություն քեզ։ <br />
:Նա էլ պատասխանեց.
:- Իսկ դու իսկական զինվոր ես. շնորհակալություն քեզ<ref name="Ռուբեն Հախվերդյան" />։
::[[Արկադի Տեր-Թադևոսյան]] (Կոմանդոս), Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}