«Ադոլֆ Հիտլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
* Ով ուզում է [[ապրել]], նա պարտավոր է պայքարել, իսկ ով չի ուզում դիմադրել այս հավերժական պայքարի աշխարհում, նա արժանի չէ ապրելու իրավունքին։
*Ժողովրդի լայն զանգվածները ազգային ոգով դաստիարակելը հնարավոր է միայն նրանց սոցիալական կենսամակարդակի բարձրացման ճանապարհով։
* Հենց իմ և բոլոր իրական նացիոնալ-սոցիալիստների համար ես կասեմ՝ մեզ համար գոյություն ունի միայն մեկ վարդապետություն՝ ժողովուրդ և [[հայրենիք]]:
*Պատմության ընթացքում դեռևս երբեք ոչ մի պետություն չի ստեղծվել խաղաղ տնտեսական գործունեությամբ:
*Որևէ հիվանդություն ուսումնասիրելիս սկզբում անհրաժեշտ է հասկանալ դրա հարուցիչները։ Նույնը վերաբերում է նաև քաղաքական հիվանդություններին։
*Աշխարհում ապրում են ամենակարող և թույլ մարդիկ, աղքատներ և հարուստներ, սակայն նրանց դիակներից նույն հոտն է գալիս։
*Այն ժամանակվանից, ինչ երկիրը պտտվում է արևի շուրջը, քանի գոյություն ունեն ցուրտն ու շոգը, մրրիկն ու արևի լույսը, գոյություն կունենա նաև [[պայքար]]ը, այդ թվում նաև մարդկանց և ժողովուրդների միջև։ Եթե մարդիկ դրախտում մնային, նրանք կփթեին։ Մարդկությունը դարձել է այն, ինչ կա պայքարի շնորհիվ։ Պատերազմը բնական և սովորական [[գործ]] է։ Պատերազմը[[Պատերազմ]]ը գնում է միշտ և ամենուրեք, նա չունի սկիզբ և վերջ, պատերազմը հենց կյանք է։ Պատերազմը մեկնարկային կետ է։
*Վերջին հաշվով միշտ հաղթում է ինքնապահպանման բնազդը։ Այդ բնազդի ազդեցության տակ այսպես կոչված ամբողջ մարդկայնությունը, որը հիմարության, վախկոտության և ինքնակարծության միջև գտնվող ինչ որ բանի արտահայտություն է, հալվում է ինչպես ձյունը արևի տակ։
*Ես երկու հնարավորություն ունեմ՝ կամ հասնել իմ բոլոր ծրագրերի իրականացմանը, կամ անհաջողություն կրել։ Կհասնեմ՝ կդառնեմ պատմության մեծագույն մարդկանցից մեկը, անհաջողություն կկրեմ՝ կդատապարտվեմ, կմերժվեմ և կանիծվեմ։
*«Սովորել» [[պատմություն]] նշանակում է կարողանալ փնտրել և գտնել այն գործոններն ու ուժերը, որոնք պայմանավորում են այս կամ այն իրադարձությունները, որոնք մենք հետո պիտի ընդունեինք որպես պատմական իրադարձություններ։
*Մարդկանց հավանությունն ավելի հեշտ է գրավել բանավոր, քան տպագիր խոսքով։ Աշխարհում ամեն մի մեծ շարժում իր աճով պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ մեծ գրողներին։
*Միայն ֆանատիկ ամբոխն է հեշտ կառավարելի։
*Մի [[մարդ]] ինձ ասաց․ «Լսեք,եթե դուք դա անեք, ապա վեց շաբաթից Գերմանիան կմեռնի», ես ասում եմ․ «Դուք ին՞չ նկատի ունեք»: «Ապա Գերմանիան կքանդվի»: Ես ասում եմ․ «Դուք ին՞չ նկատի ունեք»: «Այդ ժամանակ վերջ Գերմանիային»: Ես պատասխանեցի․ «Գերմանացի [[ժողովուրդ]]ը հին ժամանակներում դիմացել է հռոմեացիների հետ պատերազմելուն։ Գերմանացի ժողովուրդը դիմացել է ժողովուրդների տեղափոխություններին։ Հետո գերմանացի ժողովուրդը դիմացել է վաղ և ուշ միջնադարյան մեծ պատերազմներին։ Հետո գերմանացի ժողովուրդը դիմացավ նոր ժամանակների կրոնական պատերազմներին։ Հետո գերմանացի ժողովուրդը դիմացավ երեսնամյա պատերազմին։ Հետո Գերմանացի ժողովուրդը դիմացավ Նապոլեոնյան պատերազմներին, ազատագրական պատերազմներին, նա դիմացավ նույնիսկ համաշխարհային պատերազմին, նույնիսկ [[հեղափոխություն|հեղափոխությանը]], և ինձ էլ այն կդիմանա»։
*Չկա այնպիսի [[ազգ]], որը չկարողանա վերածնվել։