«Շշուկների մատյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
== Քաղվածքներ ==
* Ծնողներս ողջ են։ Նշանակում է՝ ես դեռ լիովին ծնված չեմ.... Ու քանի դեռ լիովին չեմ ծնվել, մահը դեռևս հեռու է։ Այնքան երիտասարդ եմ, որ կարող եմ սիրել նրան, ինչպես գեղեցիկ կնոջը։<ref>Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 7։</ref>
 
* Արյունն ավելի դանդաղ է հոսում, քան ժամանակը։ Ահա թե ինչու սովորություններն ավելի դժվար են ուշքի գալիս։<ref>Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 9։</ref>
 
* Միսը կախում էին տանիքի քիվից, որպեսզի քամին չորացնի, իսկ լույսը համը լավացնի։ «Բոլորեն,- ասում էր մեծ հայրս,- ամենեն լավը հովին համն է։ Պետք է գիտենաս ինտոր ձգես ան, որ կերակուրին մեջ մտնա»։ Կակղելու համար չորացած միսը դնում էին հեռվից՝ Երևանից բերված մածուկի մեջ, որ կոչվում էր չաման։ մեծ հայրս վերցնում էր դանակն ու առաջին շերտը կտրում։ Դուրս էի գալիս բակ և նայում կարմրավուն մսի շերտի միջով։ «Լուսինը չի տեսնվիր»,- ասում էի։ Իսկ մեծ հայրս՝ «Լավ չէ»։ Դանակը սրում էր խոնավ քարի վրա ու մի շերտ ևս կտրում։ Բակար միսը, որի միջով թափանցում էին լուսնի ճառագայթները, դեղնավուն գույն էր ստանում։ «Հիմա կտեսնվի»,- ասում էի։ «Լավ է,- համարում էր մեծ հայրս։- Լույսը և հովը միասին ամենեն համովն են։ Ասանկ պտուղը լավ կհասուննա, և միսը պետք եղածին պես կկտրվի»։<ref>Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 11-12։</ref>