«Քաոս (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 4.
*Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր<ref name="Շ3">Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 3:</ref>։
*Ո՛վ չէր ճանաչում կալվածատեր ու հանքատեր Մարկոս Ալիմյանին - այդ վաթսունհինգ տարեկան, կլորիկ մարմնով, ուռած թշերով, եռանդուն ու աշխույժ ծերունուն և չէր լսել նրա բազմավաստակ կյանքի խրատական պատմությունը։ Ուղիղ հիսուն տարի առաջ, թողնելով իր աննշան ծննդավայրը, եկել, հաստատվել էր այն փոքրիկ, աննշան ծովեզրյա քաղաքը, որին վիճակված էր մոտիկ ապագայում ստանալ համաշխարհային հռչակ՝ իր ստորերկրյա գանձերի շնորհիվ<ref name="Շ3" />։
*...Ամենքն աշխատում էին որսալ նրա հայացքը, որպեսզի բարևեն խոնարհ և արժանանան նրա արհամարհական պատասխանին։ Այնինչ Մարկոսը, այդ նածկիննախկին ջրկիրը, դռնապանը, ինքը ոչ ոքի բարևին չէր սպասում, բացի մեկից և այդ մեկը երկրի իշխանն էր - նահանգապետը։ Քսանուհինգ տարի էր, որ վերադարձնում էր իր ինքնասիրության ու պատվի կորուստները, ընդունելով ուրիշներից այն, ինչ որ ինքը քսանուհինգ տարի շարունակ շռայլել էր իրենից մեծերին ու զորավորներին<ref>Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երևան, 1976, էջ 4-5:</ref>։
*Հայրը ժողովեց վերջին ուժերը և արդեն սառչող շրթունքների միջից արձակեց.
:-Անիծվի՛ս, եթե վերջին կամքս չես կատարի՜լ...