«Ոսկե հորթը»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չNo edit summary |
||
Տող 1.
{{ուշադրություն|վերնագիր=Ուշադրություն|տեքստ=Այս էջի քաղվածքները կարճեցման կարիք ունեն:}}
'''[[w:Ոսկե հորթը|Ոսկե հորթը]]''' (1931-) գիրք է հեղինակներ՝ [[w:Իլյա Իլֆ|Իլյա Իլֆ]] և [[Եվգենի Պետրով|Եվգենի Պետրով]]ի հեղինակությամբ:
Տող 10 ⟶ 12՝
===Հոմերոսը, Միլիոնը և Պանիկովսկին===
*Պանիկովսկին, որը շոգի պատճառով կացնավորի հաստ կուրտկան փոխել էր ծալովի օձիք ունեցող չթե վերնաշապկով, գոռոզ էր պահում իրեն։ Նա շատ էր հպարտանում իրեն տրված հանձնարարությամբ։
*Բալագանովը հարգանքով նայեց եռանկյունուն։ Պանիկովսկու փաստարկներն առանձնապես համոզիչ չէին թվում, բայց եռանկյունու մեջ այնպիսի ճշմարիտ անհաուսալիություն էր զգացվում, որ Բալագանովը տատանվեց։ Պանիկովսկին, այդ բանը նկատելով, չհապաղեց․
Տող 37 ⟶ 39՝
- Բայց ե՛ս։ Ես ախր սիրում եմ քեզ, Վառվառա։
- Դա քո մասնավոր գործն է, Վասիսուալի։ Ես գնում եմ Պտիբուրդուկովի մոտ։ Այդպես է պետք։
▲*Կինը փոքր-ինչ մտածես, չկիզված սպիտակ թևին հագցրեց վայր ընկնող ուսակապը և հանկարծ ձայնը գցեց գլուխը։
- Դու իրավունք չունես այդպես խոսելու Պտիբուրդուկովի մասին։ Նա բարձ է քեզանից։
- Դու էգ ես, Վառվառա, - ծոր տվեց նա, - դու պոռնիկ ես։
- Վասիսուալի, դու հիմար ես, - հանգիստ պատասխանեց կինը։
- Դու էգ գայլ ես, - շարունակեց Լոխանկինը նույն ծորուն եղանալով։ - Ես քեզ արհամարում եմ։ Սիրեկանիդ մոտ ես գնում ինձանից։ Ինձանից Գնում ես Պտիբուրդուկովի մոտ։ Զզվելի, դու այժմ ինձանից գնում ես այդ որորմելի Պտիբուրդուկովի մոտ։ Ահա թե ում մոտ ես գնում ինձանից։ Դու ուզում ես տռփանքի անձնատուր լինել նրա հետ։ Քավթառ էգ գայլ և այն էլ զզվելի։
- Վասիսուալի, վե՛րջ տուր միմոսությանը, - ասաց էգ գայլը, ուղեպարկը կապելով։ - Նայիր, թե ումն ես դու նման։ Գոնե լվացվեիր։ Ես գնում եմ։ Մնա՛ս բարով, Վասիսուալի։ Քո հացի քարտը թողնում եմ սեղանի վրա։
|