«Ոսկե հորթը»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  12 տարի առաջ
չ

===Վասիսուալի Լոխանկինը և նրա դերը ռուսական հեղափոխության մեջ===
*- Վասիսուալի։ Ես դեռ երեկ տեղյակ եմ պահել քեզ։ Ես քեզ այլևս չեմ սիրում։
- Բայց ե՛ս։ Ես ախր սիրում եմ քեզ, Վառվառա։
- Դա քո մասնավոր գործն է, Վասիսուալի։ Ես գնում եմ Պտիբուրդուկովի մոտ։ Այդպես է պետք։
Կինը փոքր-ինչ մտածեսմտածեց, չկիզված սպիտակ թևին հագցրեց վայր ընկնող ուսակապը և հանկարծ ձայնը գցեց գլուխը։
- Դու իրավունք չունես այդպես խոսելու Պտիբուրդուկովի մասին։ Նա բարձբարձր է քեզանից։
Լոխանկինն այդ չհանդուրժեց։ Նա ցնցվեց, ասես էլեկտրական հոսանք անցավ նրա ամբողջ երկարությամբ՝ շալվարակից մինչև կանաչ գուլպաները։
- Դու էգ ես, Վառվառա, - ծոր տվեց նա, - դու պոռնիկ ես։
- Վասիսուալի, դու հիմար ես, - հանգիստ պատասխանեց կինը։
- Դու էգ գայլ ես, - շարունակեց Լոխանկինը նույն ծորուն եղանալով։եղանակով։ - Ես քեզ արհամարում եմ։ Սիրեկանիդ մոտ ես գնում ինձանից։ Ինձանից Գնում ես Պտիբուրդուկովի մոտ։ Զզվելի, դու այժմ ինձանից գնում ես այդ որորմելի Պտիբուրդուկովի մոտ։ Ահա թե ում մոտ ես գնում ինձանից։ Դու ուզում ես տռփանքի անձնատուր լինել նրա հետ։ Քավթառ էգ գայլ և այն էլ զզվելի։
Իր վշտով արբեցած, Լոխանկինը նույնիսկ չէր նկատում, որ խոսում է հնգոտնյա յամբով, թեև իր օրում բանաստեղծություն չէր գրել և չէր սիրում կարդալ դրանք։
- Վասիսուալի, վե՛րջ տուր միմոսությանը, - ասաց էգ գայլը, ուղեպարկը կապելով։ - Նայիր, թե ումն ես դու նման։ Գոնե լվացվեիր։ Ես գնում եմ։ Մնա՛ս բարով, Վասիսուալի։ Քո հացի քարտը թողնում եմ սեղանի վրա։

[[Կատեգորիա:Երգիծական գրքեր]]
7868

edits