«Մարդկանց երկիրը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մարդկանց երկիրը''' (ֆր.՝ Terre des hommes), ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ակնարկների ժողո...»:
 
No edit summary
Տող 1.
'''«Մարդկանց երկիրը»''' (ֆր.՝ Terre des hommes), ֆրանսիացի գրող [[Անտուան դը Սենտ-Էքզյուպերի]]ի ակնարկների ժողովածուն: Գիրքը նվիրված է օդաչու Անրի Գիյոմին:
 
== Քաղվածքներ ==
Տող 5.
* Ցանկացած տեսարան իմաստավորվում է միայն այն [[ժամանակ]], երբ դրան նայում ես որոշակի [[մշակույթ]]ի, [[Քաղաքակրթություն|քաղաքակրթության]], որոշակի մասնագիտության տեսանկյունից։
* Երբեմն քեզ կարող են խանգարել ամպրոպը, մառախուղը, [[ձյուն]]ը։ Այդ ժամանակ փորձի՛ր մտածել բոլոր նրանց մասին, ովքեր քեզնից առաջ անցել են այդ ամենի միջով, և պարզապես ասա՛ քեզ, որ այն, ինչ հաջողվել է մյուսներին, քե՛զ էլ կհաջողվի։
* Ծեր բյուրոկրատ, իմ ընկեր, որ նստած ես այստեղ՝ իմ կողքին, քեզ ոչ ոք երբեք չի դրդել փախուստի դիմել, և դա քո մեղքը[[մեղք]]ը չէ։ Դու կառուցել ես քո խաղաղությունը՝[[խաղաղություն]]ը՝ ցեմենտով խծուծելով բոլոր ելքերը դեպի դուրս, ինչպես տերմիտներն են բոլոր անցքերը փակում։ Դու ծվարել ես քո քաղքենիական ապահովության գրկում, գավառական կյանքի[[կյանք]]ի միապաղաղ սովորությունների, ծեսերի հեղձուցիչ մթնոլորտում՝ այդ խախուտ պարիսպը կանգնեցնելով ընդդեմ քամիների, ջրհեղեղների ու աստղերի։ Լուրջ խնդիրները քեզ ամենևին չեն հուզում, առանց այն էլ քեզ համար բավական դժվար է եղել մարդկային քո կերպը մոռանալ։ Դու թափառիկ մոլորակի բնակիչը չես, դու քեզ չես տալիս հարցեր, որ կմնան անպատասխան, դու թուլուզցի մանր քաղքենի ես։ Ոչ ոք չի բռնել քո ուսերից, թափ չի տվել քեզ, երբ դեռ ուշ չէր։ Հիմա չորացել, կարծրացել է այն կավը, որից շինված ես դու, ու այլևս ոչ ոքի չի հաջողվի արթնացնել այն քնած երաժշտին կամ բանաստեղծին[[բանաստեղծ]]ին կամ աստղագետին, որ գուցե դեռ ապրում էր քո ներսում։
 
== Աղբյուրներ ==