«Վիրջինյա Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
=== Սեփական սենյակը ===
* Գուցե դուք զարմանաք, թե ինչ կապ ունի այստեղ սեփական սենյակը. չէ որ ձեր հարցը [[Կին|կնոջն]] ու [[Գրականություն|գրականությանն]] էր վերաբերում։ Կփորձեմ բացատրել։ Երբ ինձ խնդրեցին գրել կնոջ և գրականության կապի մասին, ես նստեցի գետի ափին ու սկսեցի մտորել այս երկու բառերի արանքում թաքնված մեծ աշխարհի[[աշխարհ]]ի շուրջ։
* Արդեն կանգնած էի այդ հսկա գրադարանի[[գրադարան]]ի շեմին։ Ու երևի արդեն բացել էի դուռը, որովհետև այդ նույն պահին, որպես գրադարանի պահապան հրեշտակ, կողքիս հայտնվեց բարի, ճերման թևերին փոխարինող սև թիկնոցով մի ալեհեր տղամարդ։ Ինձ ներս ուղեկցելով նա բացատրեց, որ կանանց թույլատրվում է մտնել գրադարան միայն համալսարանի խորհրդի անդամների ուղեկցությամբ կամ էլ նրանց գրավոր թույլտվությամբ։
* Ինչո՞ւ են տղամարդիկ [[գինի]] խմում, իսկ կանայք՝ ջուր։ Ինչո՞ւ են նրանք այդքան առաջընթաց ունենում, իսկ մենք մնում ենք ստվերում՝ աղքատության մեջ։ Ի՞նչ ազդեցություն է ունենում աղքատությունը գրականության վրա։ Ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ արվեստի գործեր կերտելու համար ու նման հազարավոր անպատասխան հարցեր։
* [[Կին|Կանայք]] տղամարդկանցից աղքատ են, իսկ պատճառներն անթիվ են։