Աբայ Կունանբաև (ղազախերեն՝ Абай Құнанбайұлы, օգոստոսի 10, 1845, գյուղ Կարաուլ, Ռուսական կայսրություն — հուլիսի 6, 1904, Կարաուլ), ղազախ լուսավորիչ-բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիրը։

Աբայ Կունանբաև

Քաղվածքներ խմբագրել

  • Մարդկանցից վատթարագույնն առանց ձգտումների մարդն է[1]
  • Այն մարդը, որը վեճի մեջ հաղթել է հարյուրավոր մադրկանց և նրանց շեղել է ճիշտ ճամփից, անսահմանորեն ցածր է այն մարդուց, որը դեպի ճշմարտության ճանապարհն է ուղղել մեկ մարդու[2]։
  • Այն համեստությունը, որը գալիս է թուլությունից, արժանիք չէ[3]։
  • Ով աշխատում է միայն իր համար, նմանվում է անասունի, որը փորն է լիքը լցնում։ Արժանավորն աշխատում է մարդկության համար[4]։
  • Թեթևամիտ ջահելությունը դժբախտություն է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 161։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 287։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 424։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 616։
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 688։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աբայ Կունանբաև հոդվածը նաև Վիքիպեդիայում: