Ագահություն, ամեն ինչ ունենալու անզուսպ ցանկություն։

Քաղվածքներ խմբագրել

Արիստոտել
  • Հաստ պարանն ավելի հեշտ կանցնի ասեղի ծակով, քան ագահ մեծատունը արքայություն կմտնի[1]։
  • Վա՜յ նրան, որ ագահությամբ խլում է այն, ինչ իրենը չէ[1]։
Փավստոս Բուզանդ
  • Ագահ հյուրը ճաշելիս մոռանում է տանտիրոջ մասին, անսիրտ մեկենասը նկարը զննելիս մոռանում է նկարչի մասին[1]։
Կարլ Լյուդվիգ Բյոռնե
  • Ով կարողանում է բավականանալ քչով, նա հարուստ է[1]։
Կարլո Գոլդոնի
  • Ագահությունը բոլոր չարիքների արմատն է[1]։
Ջ. Զոշեր
  • Ագահ մարդը գայլ է, հոշոտող և ծարավի մարդկանց արյան...[1]։
  • Ագահության պատճառով հոգևորականները դարձան կաշառակեր[1]։
  • Ագահության պատճառով ոմանք կռվում են և վշտանում, ոմանք նախանձում և գողանում, ոմանք էլ չարիք են նյութում մարդկանց դեմ[2]։
Մկրտիչ Նաղաշ
  • Ագահ ու կռապաշտ առաջնորդը ավազակապետ է[1]։
Եզնիկ Կողբացի
  • Ագահ մարդը հաշտ աչքով չնայեր կնոջն, երբ սա երկու տարի չհագնի զույգ մը կոշիկը[1]։
Հակոբ Պարոնյան
  • Ագահը միշտ աղքատ է։ Իմացիր տենչանքիդ նպատակն ու սահմանը[1]։
Պետրարկա
  • Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է[1]։
Էրազմ Ռոտերդամցի
Սենեկա
  • Ով աչք ունի ուրիշի ունեցվածքին, կկորցնի և իրենը[3]։
Փեդրո
  • Ագահության պատճառով շատերին զնդանում տեսա, շատերին՝ կախաղանից կախված, իսկ ոմանք էլ գլխովին կորան[4]։
Մկրտիչ Նաղաշ
  • Մենք ծնվում ենք անվախ, դյուրահավատ և ագահ․․․ և մեր մեծամասնությունը մնում է ագահ[5]։
Մինյոն Մաքլոֆլին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 3։
  2. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 55
  3. 3,0 3,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 4։
  4. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 55
  5. Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 416։
 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ագահություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։