Անտարբերություն, անտարբեր լինելը, անտարբեր վարքագիծ դրսևորելը[1]։

Քաղվածքներ խմբագրել

  • Մի՛ վստահեք այն մարդուն, որն ամեն ինչ լավ է համարում, որն ամեն ինչ վատ է համարում, իսկ էլ ավելի ա՛յն մարդուն որն անտարբերությամբ է վերաբերվում ամեն ինչին։
Ի. Լաֆատե
  • Ումից մարդկանց ո՛չ վնաս կա, ո՛չ օգուտ, նրանից ավելի ոչնչություն չի լինում։
Կաբուս
  • Եթե դու անտարբեր ես ուրիշների տառապանքի նկատմամբ, դու արժանի չես մարդ կոչմանը։
Սաադի
  • Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ։
Անտոն Չեխով
  • Անտարբեր մի՛ եղեք, քանի որ անտարբերությունը մահաբեր է մարդու հոգու համար։
Մաքսիմ Գորկի
  • Անտարբերությունը բարձրագույն դաժանություն է։
Մ. Ուիլսոն
  • Հոյակապ է համեստ լինելը, բայց չպետք է անտարբեր լինել։
Վոլտեր

Աղբյուրներ խմբագրել

  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ խմբագրել