Ոստանիկ Սեդրակի Ադոյան կամ Արշիլ Գորկի (ապրիլի 15, 1904, Խորգոմ, Թուրքիա — հուլիսի 21, 1948, Նյու Յորք, ԱՄՆ), հայ անվանի նկարիչ։

Արշիլ Գորկի

Քաղվածքներ խմբագրել

  • Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված[1]։
  • Գեղագիտական կամ իսկական արվեստն այն է, որ խորություն և զգացմունք ունի։

Քաղվածքներ Գորկու մասին խմբագրել

  • Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին… Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո։ Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք։ Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության՝ գեղանկարչության։
Ալեն Ջուֆֆրի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սեյրանուհի Գեղամյան, ed (2008). Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ. «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն. էջ 9. ISBN 978-99941-817-9-7. 
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արշիլ Գորկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: