Բուլատ Շալվովիչ Օկուջավան (ռուս.՝ Булат Шалвович Окуджава, մայիսի 9, 1924 — հունիսի 12, 1997), հայ-վրացի ծագումով ռուս բանաստեղծ և երաժիշտ, և ռուսական «հեղինակի երգ» ոճի հիմնադիրներից է եղել։

Բուլատ Օկուջավան

Քաղվածքներ խմբագրել

  • Կանգնեցեք աջից, անցեք ձախից[1]։
  • Նախ մեղադրեք ինքներդ ձեզ, սովորեք այդ արվեստը։ Ոչ թե ուրիշի` այլ ձեր մեջ հաղթեք թշնամուն։ Միայն այդ դեպքում մարդ կդառնաք։
  • Կյանքն ավելի երկար է, քան հույսը, բայց ավելի կարճ, քան սերը[2]։
  • Լավավագույն ժամանակներն այն ժամանակներն են, որ կարող են գալ, սակայն չգիտես ինչու երբեք չեն գալիս[3]։
  • Ամենքն ուզում են, որ ինչ-որ բան կատարվի, բայց բոլորը վախենում են, թե հանկարծ բան չպատահի։
  • Մեր կյանքը` երիցուկ է դաշտում, քանի դեռ քամին չի փոկել[4]։
  • Չէ՛, ամենքի վրա բախտը չի՛ սավառնում,
Ու հաջողությունը չի՛ ժպտում բոլորին…
Կեցցե՛ նա, ով մի օր կվերծանի կյանքի
Ո՛չ թե նպատակը, այլ՝ խորհուրդը վերին[5]։
  • Անծիր սրահ է կյանքը սպասման՝
Մանկությունից մինչ ափը ծերության։
Ապրելու ինչքա՛ն գիտություններ կան,
Իսկ ելքը մեկն է, միշտ նո՛ւյնն անպայման[5]։
  • Խի՛ղճ, ազնվությո՛ւն ու ապաշխարա՛նք-
Ահա որն է մեր զորքը սրբազան։
Դու ձեռքդ նրանց մեկնիր համարձակ.
Քեզ կրակո՛ւմ իսկ կփրկեն նրանք[5]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 151. ISBN 99930-2-263-2. 
  2. Афоризмы и цитаты Б. Окуджава
  3. Բուլատ Օկուջավա
  4. Николай нальет
  5. 5,0 5,1 5,2 Բուլատ Օկուջավա-90, «Գրական թերթ»


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Բուլատ Օկուջավա հոդվածը նաև Վիքիպեդիայում: