Դարիուշ Տոմաշ Լեբյոդա (լեհ.՝ Dariusz Tomasz Lebioda, ապրիլի 23, 1958, Բըդգոշչ, Լեհաստան), լեհ բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան, հրապարակախոս, հումանիտար գիտությունների դոկտոր։

Քաղվածքներ խմբագրել

  • Ստեփանակերտում Արմենիա հյուրանոցի
պատուհանը բացել և ըմբոշխնում էի
լեռնային սառն օդը –
հեռվում բարձունքներին փայլատակում էին
տաքուկ կրակները նշանները գոյի
և ներկայի[1]։
  • Ես իմ կյանքում բազում սքանչելի կանանց
աչքերին եմ նայել
ուրիշ էր Զարինեն
ծաղկած խոլորձի պես
գիբիսկուսի պես ալ
թանձր կանաչի մեջ
շողշողացող
ճակատն
ստվերածածկ թխլիկ մազափնջով
իսկ աչքերում նրա
սև կրակներ էին բոցկլտացող[1]։
  • ուրիշ էր Զարինեն իր թախծի մեջ
ուրիշ մենակներից
բոլորովին ուրիշ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել


 
Վիքիպեդիա