Եվրոմայդան (ուկր.՝ Євромайдан), բազմահազարանոց շարունակական ցույցեր Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում, որոնք սկսեցին 2013 թվականի նոյեմբերի 21-ին, երբ Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովը որոշում ընդունեց կասեցնել Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագիր կնքելու աշխատանքները։ Սկզբնական շրջանում հիմնական պահանջը ասոցացման համաձայնագիր կնքելն էր, դեկտեմբերի 1-ից՝ նախագահի և կառավարության հրաժարականը։ Ցույցերը շարունակվել են մինչև 2014 թվականի փետրվար ամսվա վերջին օրերը և ուղեկցվել են զինված բախումներով, գրանցվել են 100-ից ավելի զոհեր և հարյուրավոր վիրավորներ։

Եվրոմայդանի կոլաժը

Քաղվածքներ խմբագրել

  • Մեր ծրագիրը հասկանալի է՝ սա արդեն հանրահավաք չէ, ակցիա չէ։ Սա հեղափոխություն է... Այսօր այստեղ մահանում է ՈՒԽՍՀ-ը։ Սա դրա հուղարկավորությունն է (ուկր.՝ Наш план зрозумілий: це вже не мітинг, не акція. Це — революція. …Сьогодні тут помирає УРСР. Це її похорон.)[1]։
Յուրի Լուցենկո (դեկտեմբերի 1, 2013 թ., ՈւԽՍՀ =Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)
  • Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մղձավանջ է, աղետ է, սակայն ուկրաինացիները իրենց խնդիրները պետք է ինքնուրույն լուծեն... Երբ նախագահի երեխաները սկսում են զբաղվել բիզնեսով, սպասիր դժբախտության, երբ կանանց ու սիրուհիների գլխին թագեր են հայտնվում, սպասիր դժբախտության[2]։
Ալեքսանդր Լուկաշենկո (հունվարի 21, 2014 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ЛУЦЕНКО: ЦЕ ВЖЕ РЕВОЛЮЦІЯ։ Pravda.com.ua։ Վերստացված է՝ նոյեմբերի 30, 2015 թ.։
  2. Лукашенко: Происходящее на Украине - "кошмар и катастрофа"։ Regnum.ru։ Վերստացված է՝ նոյեմբերի 30, 2015 թ.։