Երախտագիտություն, մարդու հարաբերությունը նրան անցյալում բարերարություն ցուցաբերած անձին (խմբին, կազմակերպությանը) նկատմամբ, որն արտահայտվում է պատրաստակամության հատուկ զգացումով` պատասխանելու փոխադարձ բարերարությամբ և համապատասխան պրակտիկ գործողություններով[1]։

Քաղվածքներ խմբագրել

  • Երախտագիտությունն արտահայտվում է գործով[2]։
Օնորե դը Բալզակ
  • Երախտագիտությունն ավելի շուտ դժբախտների առաքինությունն է, քան երջանիկների[2]։
Թոմագեո
  • Երախտագիտությունը մեծագույն առաքինությունն է[2]։
Քրիստիան Հեբել
  • Կա՞ արդյոք անշնորհակալ մարդուց ավելի հրեշավոր բան[2]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Երախտագիտությունն ամենից մոռացկոտն է[2]։
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Ծառայության մասին թող պատմի ոչ թե մատուցողը, այլ ստացողը[2]։
Սենեկա
  • Թող լռի նա, ով տվել է, թող խոսի նա, ով ստացել է[2]։
Միգել Սերվանտես

Աղբյուրներ խմբագրել

  1. Բարոյագիտական բառարան, Երևան, 1985, էջ 122։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 156։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երախտագիտություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: