Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։

Երջանկությունը մարդու կոչումն է։ (Ժան Լակորդեր)

Քաղվածքներ խմբագրել

  • Երջանկությունը միշտ քաջի կողմն է[1]։
Բագրատիոն
  • Երջանկությունը, ինչպես և սերը, խոսքերով չես նկարագրի[1]։
Ժուլյեն Գրին
  • Երջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում մեծաթիվ մարդկանց[1]։
Դենի Դիդրո
  • Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել[2]։
Ալեքսանդր Դյումա (հայր)
  • Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացել է[2]։
Դանիել Զանդերս
  • Երջանիկի համար հեշտ է խրատել դժբախտին[2]։
Էսքիլես
  • Երջանկության իմաստը չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանալ, քարանալ, քարանալ[2]։
Ավետիք Իսահակյան
  • Մարդկանց մեծամասնությունը մոտավորապես այնքան է երջանիկ, որքան երջանիկ լինելու վճռականություն ունի[2]։
Աբրահամ Լինկոլն
Մարտին Լյութեր Քինգ
  • Երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազն մի անգամ բախում է[2]։
Հեգլիթ
  • Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է թվում[2]։
Մոնտեսքյո
  • Երջանկությունը մեր ընդունակությունների առավելագույն զարգացումն է[2]։
  • Միայն երկու բան է նպաստում երջանկությանը. հավատը և սերը[2]։
Նապոլեոն Բոնապարտ
 
Երջանկությունը ծույլերին չի օգնում: (Սոֆոկլես)
  • Երջանկությունը, գիտեք որ, մարդի՛կ,
Ո՛չ փոխանցում են և ո՛չ էլ առնում,
Այն, որի համար թափում են քրտինք,
Երջանկություն է մեզ համար դառնում[3]։
Միրզա Շաֆի
Անդրե Շենյե
  • Երջանիկ է այն կյանքը, որ սկսվում է սիրով ու ավարտվում է կրքով[4]։
Բլեզ Պասկալ
  • Երջանկությունը մարդու կոչումն է[2]։
Ժան Լակորդեր
  • Երջանիկ է նա, ով իմաստության ու խոհեմության է հասնում շատ ծեր հասակում[4]։
  • Հոգալով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը[4]։
Պլատոն
  • Երջանիկ է այն մարդը, ով լսում է դատափետումը և աշխատում է ուղղվել[4]։
Շեքսպիր
  • Քեզ համար բարեկամ ընտրիր. միայնակ չես կարող երջանիկ լինել, երջանկությունը երկու հոգու գործ է[4]։
Պյութագորաս
  • Եթե ուզում ես երջանիկ լինել, եղի'ր[4]։
Պրոտկով
  • Երջանկությունը օդում չի ճախրում, այլ աշխատանքով է ձեռք բերվում[4]։
Ռուդաքի
  • Կարող էի երջանկությանդ աղբյուրը դառնալ, բայց անբախտությանդ պատճառը դարձա[4]։
Հենրիկ Սենկևիչ
  • Ով չի կարող օգտվել երջանկությունից, երբ այն գալիս է, չպետք է գանգատվի, երբ այն անցնում է[4]։
Միգել Սերվանտես
  • Քո երջանկությունը մի՛ կառուցիր ուրիշի դժբախտության վրա[5]։
  • Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար[5]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Երջանկությունը ծույլերին չի օգնում[5]։
Սոֆոկլես
  • Երջանկության աչքերը փակ են[5]։
Պոլ Վալերի
Վանգա
  • Անսահման երջանկությունը մեծագույն պատճառ է դժբախտության, իսկ գերառատ իմացությունը՝ խելագարության[5]։
Լեոնարդո դա Վինչի
  • Երջանիկ է նա, ում բախտ է վիճակվել ճանաչել երևույթների պատճառները[5]։
Վերգիլիոս
  • Երջանկության անկասելի պայմանն աշխատանքն է[5]։
Լև Տոլստոյ
  • Ագահություն ն ու երջանկությունը երբեք իրար հանդիպել, զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են[5]։
Բենջամին Ֆրանկլին
  • Ուզում ես երջանիկ լինել, ազնիվ մարդ եղիր[5]։
Թոմաս Ֆուլեր
Էմիլ Զոլա
  • Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում[7]։
Իվան Տուրգենև
  • Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են[8]։
Գրիգոր Զոհրապ
  • Ուրիշի փողը երջանկություն չի բերում[9]։
Սաշա Գիտրի
  • Երբ դու ի սրտե ինչ-որ լավ բան ես անում հանուն մյուսների և դրան ի պատասխան շնորհակալություն չես ակնկալում, ինչ-որ մեկը դրա մասին գրում է ճակատագրի գրքում և քեզ ուղարկում է այնպիսի երջանկություն, որի մասին անգամ երազել չէիր կարող[10]։
  • Առավել երջանկություն չկա, քան կրցածդ, սիրածդ գործն ընելով ապրիլը[11]։
Վահե Բերբերյան

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 165։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166։
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166-167:
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 167։
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 168։
  6. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 121. 
  7. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 253։
  8. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 66. ISBN 99930-2-276-4. 
  9. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 315. 
  10. Կյանքի 5 կանոն Անջելինա Ջոլիից
  11. Հարցազրույց «Ազգ» օրաթերթի Նանա Պետրոսյանի հետ։ Վերստացված է՝ 2009-11-21։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երջանկություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: