Կամք, մարդկային հոգեբանության հատկանիշներից մեկը, որն արտահայտվում է իր նպատակներին հասնելով, տոկունություն, համառություն[1]։

Քաղվածքներ խմբագրել

Բեստուժև-Մալինսկի
  • Չկա ավելի գրավիչ բան, քան կամքը, որ հաղթում է մարմնին։
Ռոմեն Ռոլան
  • Կամք ունեցող մարդու համար ոչ մի դժվարին բան չկա։
Էրազմ Ռոտերդամցի
  • Մենք ավելի շատ ռւժ ունենք, քան կամք, և մենք հաճախ հենց միայն սեփական աչքում մեզ արդարացնելու համար շատ բան համարում ենք մեզ համար անհնարին։
Լարոշֆուկո
  • Իրերի ընթացքը կախված է վճռական կամքից և մեր ջանքերից։
Ուելս
  • Լուրջ, խոր, իսկական կամքը բնութագրվում է ամենից առաջ նպատակին հասնելու վստահության պատկերացման հետ շաղկապվածությամբ։
Գյոթե
  • Մեր անհատականությունը այգի է, կամքը` նրա այգեպանը։
Շեքսպիր
  • Այնտեղ, ուր կամք չկա, չկա նաև ճանապարհ։
Բեռնարդ Շոու
  • Խելքը լուսավորում է կամքի ճանապարհը, իսկ կամքը կառավարում է գործողությունը։
Յան Կոմենսկի
  • Կամքը անմտաբար դեպի պատահականորեն ընտրված նպատակը գնալու կարողությունը չէ, այլ նպատակաուղղված կերպով ու խելացիորեն քո և հասարակության համար օգտակար գործ գտնելու կարողությունը, այն իրականացնելու ձգտումը[2]։

Աղբյուրներ խմբագրել

  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972։
  2. Վ. Պեկելիս, Քո հնարավորությունները մարդ, Երևան, 1979թ.